Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հայաստան–Դանիա խաղին

© Sputnik / Асатур Есаянц / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել, արդյունքում պարզվել է, որ նա չի կարող դաշտ դուրս գալ մեկ շաբաթից մինչև 10 օր։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Վարուժան Սուքիասյան. Չեխիայի հետ խաղում մենք փորձարկումներ էինք անում

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Նախօրեին Մխիթարյանը բժշկական հետազոտություն անցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։

«Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:

Լրահոս
0