Նալբանդյան. վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների ժամանակն է

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստան - ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց, որ հաջողությամբ տեղի է ունեցել Հայաստան — ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս և «ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները»։

Рукопожатие - Sputnik Արմենիա
ԵՄ դեսպան. Հայերն իրենց գենետիկ կոդով ձեռնարկատիրական ջիղ ունեն

«Ռիգայի գագաթաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական Միության մի շարք ծրագրերի՝ «ԿՈՍՄԵ» և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։

«Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են, և այս առումով Երևանը բարձր է գնահատում տարիներ շարունակ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Լրահոս
0