Շաբաթվա առաջին կեսն անձրևոտ կլինի

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 5-7-ը Հայաստանում սպասվում է ոչ միայն անձրև, այլև կարկուտ։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 5-7-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից։

Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երկուշաբթի մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 29-31, երեկոյան` 23-25 աստիճան տաքություն։

Լրահոս
0