Հնդկաստանը թարմացնում է Հայաստանի գյուղտեխնիկան

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկրվող խմբաքանակի շնորհիվ կնորոգվի 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական արտադրության շուրջ 300 միավոր անվավոր տրակտոր:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, հայտնում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
ԵՏՄ մատույցներում. Հայաստանը` որպես գյուղատնտեսական արտադրանքի արտադրող և արտահանող

Ներկրվող խմբաքանակը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անվավոր տրակտորները:

Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջև համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտ ամսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված համագործակցության արդյունքում:

Լրահոս
0