00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ երեխային օրական 147 դրամի սնունդ է տրամադրվում. գումարը տալիս են դոնորները

© Тигран КазинянЗдоровая пища
Здоровая пища - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցականներին օրական մեկ անգամ սնունդ մատակարարելու համար ՀՀ կառավարությանն աջակցում են միջազգային դոնորներ կազմակերպությունները: Դպրոցական սննդին նվիրված միջազգային ֆորումն այս տարի անցկացվում է Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի 65 երկրից Հայաստան ժամանած կառավարական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներին մեր երկրում առավելապես հետաքրքրում է, թե ինչով են սնվում հայաստանյան դպրոցների աշակերտները:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումն այս տարի առաջին անգամ է կազմակերպվել Հայաստանում և տարածաշրջանում:

Մեր երկրում այսօր դպրոցական անվճար սնունդ է ստանում 1-3 դասարանի 83 000 աշակերտ: Դպրոցական սննդի զարգացման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010թ-ից և ընդգրկում է հայաստանյան բոլոր դպրոցները, բացառությամբ Երևան քաղաքի: Հանրապետության 10 մարզերից 7-ում ծրագիրը ֆինանսավորում են միջազգային դոնորները, 3-ում՝ Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, իսկ հաջորդ տարվանից նաև՝ Տավուշի մարզում՝ ՀՀ կառավարությունը:

«ՀՀ կառավարության համար դպրոցական սննդի կազմակերպումը առաջնահերթությունների շարքում է: Մենք հետևողականորեն և աստիճանաբար ստանձնում ենք ծրագրի պատասխանատվությունը՝ լրացնելով նաև մեր գործընկերների՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ ճյուղային ծրագրի ինստիտուտի նախորդ տարիներին կուտակած փորձն ու գիտելիքները»,- ֆորումի բացման պաշտոնական արարողությանը հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, նախատեսում է ընդունել ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ ու կատարելագործել օրենսդրական դաշտը:

Здоровая пища - Sputnik Արմենիա
Սնունդը` ուսման մեջ թերանալու գլխավոր պատճառ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ հայտնեց, որ կառավարությունը մտադիր է Հայաստանում դպրոցական սննդի հարցերով զբաղվող հատուկ հիմնադրամ ստեղծել:

«Այդ հիմնադրամի օգնությամբ հույս ունենք դոնորների ավելի նպատակաուղղված շարժում սկսել, որպեսզի կարողանանք արագացնել գործընթացը, քանի որ առայժմ խոսում ենք 3+1 մարզի մասին, բայց ծրագիրն արագացնելու կարիք ունենք: Ֆինանսական միջոցները բյուջեում շատ սուղ են, պիտի փորձենք այդ հիմնադրամի միջոցով առավել մեծ ծախսերի կարիքները հոգալ՝ շենքային պայմաններ, սառնարանային սարքավորումների տեղադրում, սպասարկում: Այս կարգի վերափոխումների համար դոնորների կարիքը շատ ունենք»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի հայտնած տեղեկություններով` Հայաստանում յուրաքանչյուր դպրոցականի մեկ օրվա սննդի ծախսը 147 դրամ է, իսկ դպրոցի կահավորման ու համապատասխան տեխնիկական ապահովման ծախսը սկսվում է մի քանի 1000 դոլարից:

Բացի սոցիալական ու առողջապահական կարևոր նշանակությունից, դպրոցական սննդի ծրագիրը նաև մարզային դպրոցների համար վարկանիշային խնդիր է լուծում: Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջեն Ուայթի գնահատմամբ` թե՛ ծնողները և թե՛ երեխաներն ավելի շահագրգռված են հատկապես այն դպրոցներ հաճախել, որտեղ անվճար սնունդ է տրամադրվում:

Իսկ դպրոցական սննդի ամենահաջող համաշխարհային փորձն ունեն ԱՄՆ-ն, Չիլին, Բրազիլիան: Այդ երկրներում, Ջեն Ուայթի խոսքով, դպրոցներին է մատակարարվում տեղացի ֆերմերների արտադրած էկոլոգիապես մաքուր արտադրանքը, ինչը թույլ է տալիս արտադրողին տեղում իրացնել իր արտադրանքը, իսկ դպրոցականներին՝ ապահովել ամենաթարմ սննդամթերքով:

Ֆորումի առաջիկա օրերի աշխատանքի ընթացքում հայ մասնագետներին ներկայացվելու է հատկապես համաշխարհային լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու ակնկալիքով: Իսկ արտասահմանցի հյուրերն այս օրերին կայցելեն ՀՀ մարզային դպրոցներ` տեղում տեսնելու համար, թե ինչ պայմաններում և ինչ սնունդ է տրամադրվում հայ դպրոցականներին:

Լրահոս
0