Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կօգնի Հայաստան–Իրան համագործակցությանը

© Sputnik / Asatur Yesayants / Вардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստան– Իրան հարաբերությունների մասին։ Զրույցը վարել է Դիանա Հարությունյանը։
Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կօժանդակի Հայաստանի և Իրանի համագործակցությանը։

«ԵՏՄ անդամակցությունը և Իրանի հետ երկկողմ ձևաչափով համագործակցությունը չեն հակասում իրար, հակառակը` ողջ գործընթացը տնտեսական ազատ գոտու ստեղծման համատեքստում դիտարկելու դեպքում` դա լրացուցիչ առավելություն է Հայաստանի համար, որպեսզի իրանական կողմին առաջարկի ավելի հրապուրիչ շուկաներ»,- կարծում է փորձագետը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ բացառապես հայկական շուկան իր ծավալային առումով շատ փոքր է, որպեսզի իրանական խոշոր կապիտալը գա Հայաստան այդ պահանջարկը ապահովելու նպատակով, իսկ ԵՏՄ-ի անծայրածիր շուկան կարող է ավելի հրապուրիչ լինել Իրանի համար։

 

 

Լրահոս
0