00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կվիրիկաշվիլու այցը. նոր շունչ հայ–վրացական համագործակցությանը

© Страница МИД Грузии в ФБГеоргий Квирикашвили
Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Վրաստանի ի փորձագետները կարծում են, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցն անչափ կարևոր է հայ–վրացական հարաբերությունների համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորած պատվիրակության տարածաշրջանային այցն օրինաչափ երևույթ է։ Երևան ժամանելուց առաջ նա մեկօրյա պաշտոնական այցով եղել էր նաև Ադրբեջանի մայրաքաղաքում։

Հայ-վրացական հարաբերությունները` որպես համագործակցության օրինակ

Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մենագարիշվիլին կարևոր է համարում վրացական պատվիրակության այցը Հայաստան։

«Թեև երկու երկրներն էլ մի շարք դժվարությունների բախվեցին Խորհրդային միության փլուզումից հետո, այնուհանդերձ մենք կարողացանք համագործակցության օրինակ ստեղծել, որն ամենօրյա խնամքի կարիք ունի։ Վարչապետի այցը կապված է հենց սրա հետ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մենագարիշվիլին։

Նրա խոսքով` բացի հիմնական օրակարգից, Վրաստանի վարչապետը Հայաստանի քաղաքական ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում պետք է քննարկեր նաև առաջիկա ընտրությունների թեման։

«Պարոն Կվիրիկաշվիլին հավանաբար ընտրությունների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի Հայաստանի իշխանությանը, ինչպես նաև կխոսի այն մասին, թե ինչ անել, որ այս ընտրությունները ժողովրդավարությանը հասնելու ևս մեկ քայլ հանդիսանան», — հայտնեց նախկին նախարարը։

С официальным визитом в Армению прибудет Премьер-министр Грузии Гиорги Квирикашвили - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Ինչ վերաբերում է այն աղմուկին, որն առաջացրել է սոցցանցերում տարածված լուսանկարը (լուսանկարում Հայաստանի նախագահն է` Աբխազիայի ղեկավարության հետ Ղարաբաղում), Մենագարիշվիլին դա սադրանք է համարում, որը հրահրել են հայ-վրացական հարաբերությունները փչացնել ցանկացող երրորդ ուժերը։

«Այդ ուժերը կարող են լինել ինչպես երկրի ներսում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս։ Կարծում եմ, որ դա նրանց ձեռքի գործն է։ Որքան ինձ է հայտնի, ճշմարտությունը շատ շուտ ջրի երես դուրս եկավ, և Վրաստանի ԱԳՆ-ն այս հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ։ Սակայն մենք չպետք է մոռանանք, որ նման ճղճիմ գործողություններ կարող են լինել նաև ապագայում։ Այդ պատճառով մենք պետք է զգոն լինենք», — ավելացրել է նա։

Հայ-վրացական համագործակցության նոր ուղղությունը

Կվիրիկաշվիլին հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Երկու երկրի ներկայացուցիչները հստակեցրել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցերը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու ներուժը:

«Վերջին շրջանում երկկողմ համագործակցության համար շփման նոր եզրեր են ստեղծվել։ Բացի ավանդական` զբոսաշրջության և առևտրի ոլորտներից, այսօր հեռանկարներ են բացվել նաև էներգետիկայի ` մասնավորապես էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծման ոլորտում համագործակցելու համար», — կարծում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա կարծիքով` այս այցը կապված է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Փորձագետը կարծում է, որ իշխող կուսակցությունը, որի առաջնորդն է Կվիրիկաշվիլին, փորձում է ստանալ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների աջակցությունը։

Անկախ հայ-վրացական հարաբերությունների ակնհայտ ջերմացումից, Մելիքյանը պնդում է, որ 2012 թվականի իշխանափոխությունից հետո այդ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն եղել։

Լրահոս
0