Հայաստանն արգելում է խոզի ժանտախտի մուտքը

© Photo : Forest SimonСвиньи
Свиньи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան արգելելու համար ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է այդ երկրից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային հումքի, վայրի խոզի մսի, խոզի մսից պատրաստված արտադրանքների, կաշվի, աղիքային հումքի և խոզի կերի ներմուծումը:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայից բացի, Հայաստանը խոզի միս է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Եվրամիության երկրներից: Սակայն արգելքը վերաբերում է միայն Ուկրաինայից ներկրվողին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը՝ նշելով, որ որոշման համար հիմք է ընդունվել խոզի Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունը՝ Ուկրաինայում հայտնաբերված աֆրիկական ժանտախտի վարակի մասին:

Свиньи - Sputnik Արմենիա
Հայաստանն արգելել է խոզի մսի ներմուծումն Ուկրաինայից

«Այս պահին մենք ունենք 5292 տոննա ներմուծված խոզի միս, որից 582-ը՝ Ուկրաինայից, այսինքն՝ 8-9 %-ը»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ արգելքը շուկայում լարում և գնաճ չի առաջացնի, քանի որ Ուկրաինայից ներմուծումները հայաստանյան շուկայում մեծ տոկոս չեն կազմում:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում գրանցված խոզերի անկման դեպքին, Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ ՍԱՊԾ կատարած նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատճառը տվյալ գյուղի գյուղացիական տնտեսությունների ձեռք բերած կերն է եղել: Իսկ կասկածի հաստատման դեպքում ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկում կիրականացնի՝ վարակված կերը հայտնաբերելու և դրա վաճառքն արգելելու համար:

Լրահոս
0