Թուրքիա. ռազմական հեղաշրջման փորձից՝ անցում ռազմական ճգնաժամի

© REUTERS/Sertac Kayar / Ситуация в Турции на границе с Сирией
Ситуация в Турции на границе с Сирией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը և արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած գործողությունները, վեր հանել պաշտոնական Անկարայի նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Թուրքագետ Լևոն Հովսեփյանը հավատացած է, որ Սիրիայում ռազմական գոծողություններ սկսելով, Թուրքիան շատ ավելի խորքային նպատակներ ունի, քան ցույց է տալիս։

Պաշտոնական Անկարայի առաջնային խնդիրը տարածաշրջանում դերակատարումը մեծացնելն է, համոզված է թուրքագետը։

Մարտավարական առումով Թուրքիան ներքաղաքական դաշտում ու արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ զինված հեղաշրջման փորձը չի կարող սասանել իր բանակի հիմքը և վճռական առաջ է գնում։

Հնարավոր չէր իրականացնել ռազմական գործողություններ Սիրիայում, եթե չլիներ գերտերությունների համաձայնությունը, կարծում է Լևոն Հովսեփյանը։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ինչ կլիներ Սիրիայի հետ, եթե Թուրքիան չլիներ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով էլ, Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ սխալ է այն կարծիքը, թե, իբր, միայն քրդերն են կարողանում պայքարել իսլամիստների դեմ։

ՈՒստի, 10 օրից ավելի է՝ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ ցանկանալով ստեղծել անվտանգության գոտի։

Միաժամանակ, փորձագետները նշեցիին, որր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայությունը կմեծանա, սակայն դա կարող է հանգեցնել այդ երկրի ներսում լրջագույն ճգնաժամի:

Լրահոս
0