Արթուր Ալեքսանյանը ցանկանում է Եվրոպայի և աշխարհի բոլոր ոսկիները բերել Հայաստան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալ վաստակած Միհրան Հարությունյանը, ինչպես նաև նրանց մարզիչները Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոստացան Հայաստանին նոր հաղթանակներ պարգևել։

Արթուր Ալեքսանյանը նշեց, որ օլիմպիական ոսկե մեդալը միայն իրենը չէ, այլև ողջ հայ ժողովրդինն ու իր մարզիչների վաստակը։ Նա ասաց, որ ուզում է Եվրոպայի ու աշխարհի բոլոր ոսկիները բերել Հայաստան։

Միհրան Հարությունյանն էլ երախտիքի խոսքեր ասաց ջերմ վերաբերմունքի ու նաև այն բանի համար, որ մարդիկ իր հետ էին շատ դաժան պահերի։

 

Լրահոս
0