Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչու «Արմենիկումի» աղաղակն այլևս չի լսվում

© Sputnik / Asatur EsayanВиолета Саркисян
Виолета Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արմենիկում» բժշկական կենտրոնի բժշկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է տարիներ առաջ աշխարհը ցնցած «Արմենիկում» դեղամիջոցի մասին և պատասխանում այն հարցին, թե ինչու այժմ աշխարհն այլևս չի անդրադառնում «Արմենիկումի» թեմային։
Վիոլետա Սարգսյան

Վիոլետա Սարգսյանը վստահեցնում է, որ «Արմենիկումի» հետ կապված հույսերն արդարացել են, և, նախկինում կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները հիմք ընդունելով, «Արմենիկումն» այսօր կիրառվում է որպես բուժամիջոց ՄԻԱՎ վարակով և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների համար։

«Եթե խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ապա ՀՀ քաղաքացի հանդիսացող` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող բոլոր հիվանդները ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղեգրով պետպատվերի շրջանակում հետազոտվում և բուժում են ստանում հենց «Արմենիկում» դեղամիջոցով։ Չնայած նրանք բուժում են ստանում նաև առողջապահության մեջ ընդունված մնացած այլ դեղամիջոցներով»,- ասում է Սարգսյանը։

 

 

Լրահոս
0