ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Արցախում

© Sputnik / Arpi BeglaryanНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացվելու է սեպտեմբերի 7-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

Լրահոս
0