Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի դերբիին

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը չեխերի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել և չի մասնակցի Դանիայի հետ կայանալիք խաղին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Դեռևս պարզ չէ` Մխիթարյանը կմասնակցի՞ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը, թե ոչ։

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Ըստ անգլիական լրատվամիջոցների` վնասվածքը թույլ չի տա, որ Մխիթարյանը մասնակցի Դանիայի հետ խաղին, և միայն բուժում անցնելուց հետո պարզ կլինի` կկարողանա արդյո՞ք մասնակցել «Մանչեսթերի» դերբիին։

Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն․ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։

Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր։

Լրահոս
0