Սևան-Ճամբարակ ճանապարհին մեքենան գլորվել ու ընկել է ծառերի մեջ

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի մեքենան (վարորդ՝ Ա. Խ.1976 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ գլորվելով ընկել է ծառերի մեջ։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ Ա. Թ.-ին 1978 թ․ ծնված, Ա. Ա.-ին 1979 թ․ծնված և Ա. Խ.-ին 1976 թ․ ծնված և մոտեցրել շտապօգնության մեքենային, որոնք տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։

Լրահոս
0