Երևանի օդանավակայանում բերման է ենթարկվել երեխային պահելուց խուսափող անձը

© Sputnik / Asatur Yesayants / Аэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկվածը Կանադայի քաղաքացի է։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 6-ին` ժամը 8.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օկանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 43-ամյա Վահան Մանուկյանին, հայտնում են Ոստիկանությունից։

Մանուկյանը օգոստոսի 18-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս
0