Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինքնագլուխ հայ մարզիկները հայտնվել են Քոչվորների խաղերին

© AnkakhАстгик Мартиросян
Астгик Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երբ հայտնի դարձավ, որ հայ մարզիկները մասնակցում են Քոչվորների համաշխարհային խաղերին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարեց, որ այդ խաղերին հայկական պատվիրակություն չի մասնակցելու։ Համացանցում, այնուամենայնիվ, կադրեր հրապարակվեցին, որտեղ երևում էր Հայաստանի դրոշը։ Ովքե՞ր են մեկնողները, ինչու՞ են մեկնել և ու՞մ թույլտվությամբ։
Աստղիկ Մարտիրոսյան. Քոչվորների խաղեր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այն մարզիկները, որոնք խաղերին մասնակցելու նպատակով մեկնել են Ղրղըզստան, ինքնագործունեությամբ են զբաղվել։

Խաղերի կազմակերպիչները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը դիմելուց բացի, դիմել են նաև ՀՀ-ում գործող մի քանի ֆեդերացիայի, և այդ ֆեդերացիաների որոշ մարզիկներ իրենց նախաձեռնությամբ և իրենց հաշվին մեկնել են խաղերին` այդ մասին չհայտնելով գերատեսչությանը։

Աստղիկ Մարտիրոսյանի խոսքով`ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է մի գործընթաց, որով պետք է մարզաձևերի ֆեդերացիաներն անպայման լիցենզավորվեն։

«Այդ դեպքում նմանատիպ ինքնագործունեությունը կբացառվի, և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում որպես ՀՀ ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից»,- ասաց նա։

Լրահոս
0