00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և Վրաստանը մտնում են տարածաշրջանային ընդհանուր խաղի մեջ

© Sputnik / Asatur YesayantsДжонни Меликян
Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–վրացական հարաբերությունները ներկա իշխանությունների օրոք զգալիորեն ակտիվացել են։ Երկու երկրներն ավելի շատ են գտնում շփման ընդհանուր կետեր։ Այս հարցում ևս մեկ քայլ էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան։

Այցի արդյունքների ու երկկողմ նախագծերի մասին Sputnik Արմենիային պատմեց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչ արդյունքն ունեցավ Վրաստանի վարչապետի տարածաշրջանային այցը։

Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Ռուսները նախընտրում են հանգստանալ Հայաստանում և Վրաստանում

— Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը նշանակալի է, քանի որ այս պաշտոնում նրա առաջին այցելությունն է և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ պաշտոնական այցը Հայաստան (նախկինում Հայաստան են այցելել Վրաստանի պաշտպանության և ԱԳ նախարարները)։ Այժմ սպասվում է հայկական կողմի պատասխան այցը. մինչև ընթացիկ տարեվերջ պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Հայաստանի վարչապետը։

Քննարկվող հարցերի շրջանակը լայն էր` մշակութային կապերից մինչև քաղաքականություն և տնտեսություն։ Չնայած միջպետական հարաբերությունների համեստ արդյունքներին` այդուհանդերձ Հայաստանը մտնում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակի մեջ, և փոխադարձ առևտրի խթանումը գերակա է երկու երկրների համար։

-Ինչի՞ հետ է կապված հայ-վրացական հարաբերությունների աշխուժացումը։

— Անհրաժեշտ է նշել տարածաշրջանային նախագծերի ընդլայնման դինամիկան։ Այսօրվա դրությամբ խոսքը երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ օրինաչափ աշխատանքի մասին է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջպետական առևտուրը, զբոսաշրջությունը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերը։

Предприятие ООО РН-Пурнефтегаз в Ямало-Ненецком автономном округе - Sputnik Արմենիա
Վրաստան–«Գազպրոմ». Հայաստան գազ առաքելու բանակցությունները կշարունակվեն

Դրանց շարքում պետք է նշել հայ-վրացական սահմանին «Բարեկամության կամրջի» շինարարության նախագծի իրագործումը, որը շահագործումից հետո զգալիորեն կհեշտացնի սահմանային գործընթացները։

Եվս մեկ կետ է ավտոմայրուղիների և ճանապարհների շինարարությունը (Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, որը կկապի հայ-վրացական սահմանը հայ-իրանականի հետ)։

Նման նախագիծ իրագործվում է նաև Վրաստանում, որի շնորհիվ նավահանգստային քաղաքներից ժամանակակից մայրուղիները կհասնեն մինչև Թբիլիսի և կձգվեն մինչև հարևան երկրներ։ Դա կկապի Հարավային Կովկասի հանրապետությունները և կարագացնի ինչպես առևտրային հարաբերությունները, այնպես էլ կանդրադառնա բնակչության տեղաշարժի վրա։

-Ինչպիսի՞ն է էներգետիկ դրությունն այսօր։

— Էներգետիկ ոլորտում անցած տարին նշանավորվել է նրանով, որ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն միասնական էներգետիկ շուկայի ստեղծման մասին։ Այն ենթադրում է այդ երկրների էներգահամակարգերի միավորում, նրա անդամները կարող են անարգել վաճառքի և հարևաններից էլեկտրաէներգիա գնել, բացի այդ, ենթադրվում է ելք դեպի եվրոպական շուկա և այլ երկրների շուկաներ Ռուսաստանի տարածքով։ Այսօրվա դրությամբ առկա են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդումների գծերի շինարարության նախագծերը։

Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Իրանի մասով նախագծի ավարտը հնարավորություն կտա Հայաստանին հասցնել էլեկտրաէներգիայի առաքումները մինչև 1300 մեգավատ, ինչը կարող է տեղի ունենալ 2018թ-ից ոչ վաղ։ Պետք է նշել Հարավային Կովկաս իրանական գազի առաքումների հեռանկարները։ Չնայած նրան, որ ԻԻՀ-ն ավելորդ գազի մեծ քանակ չունի, այնուամենայնիվ Հայաստանը և Վրաստանի որոշակի ակնկալիքներ ունեն այս հարցում։ Հայաստանի և Իրանի միջև գործածվում է «գազ էլեկտրականության փոխարեն» սխեման և իրանական գազի յուրաքանչյուր երրորդ խորանարդ մետրի դիմաց Թեհրանը Հայաստանի ստանում է չորս կվտ/ժ էլեկտրաէներգիա։

Ընդհանուր էներգաշուկայի իրագործման դեպքում Հայաստանի և Վրաստանի ավելորդ լէկետրաէներգիան կարող է արտահանվել Իրան, դրա փոխարեն երկրները կարող են ստանալ գազի լրացուցիչ ծավալներ։

Դա կարևոր է Վրաստանի համար կապույտ վառելիքի դիվերսիֆիկացիայի լույսի ներքո, իսկ էներգամիջանցքի իրագործումը Վրաստանը կվերածի էներգետիկ խաչմերուկի, որը կմիացնի ինչպես հյուսիսը հարավի հետ, այնպես էլ Արևմուտքն Արևելքի (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա)։

-Ինչու՞ է վերջին շրջանում Վրաստանն այդքան գրավիչ հայ զբոսաշրջիկների համար։

— Ամենից առաջ, դա ծովն է, որից զրկված է Հայաստանը։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի իշխանությունները որպես տնտեսության զարգացման հիմք ընդունեցին երկրի զբոսաշրջային պոտենցիալի ավելացումը և այս ոլորտում իրականացվել են միլիոնավոր ներդրումներ, ինչը արդյունք է ունեցել։

Железная дорога - Sputnik Արմենիա
Կվիրիկաշվիլի. Աբխազիայով ե/գ վերականգնման մասին խոսք լինել էլ չի կարող

Միայն 2015թ-ի տվյալներով Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ավելի, քան 1,9 մլրդ դոլար, իսկ 2016թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 350 միլիոն դոլար։

Հայաստանի քաղաքացիներն իրենց հերթին մտնում են Վրաստան այցելող երկրների առաջատար հնգյակի մեջ։ Տարբեր տարիներին Վրաստան այցելողՀայաստանի քաղաքացիների քանակը տատանվել է տարեկան մեկ միլիոնից մինչև մեկուկես միլիոնի միջև, վրացական պետական մարմինների տվյալներով` նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են։

-Ինչի՞ հետ է կապված վրացական իշխանությունների զուսպ արձագանքը`կապված աբխազական պատվիրակության` Ղարաբաղ կատարած այցի հետ։

— Նման արձագանքը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ վրացական կողմը դիվանագիտական ուղիներով տեղեկացված էր աբխազական և հարավօսեթական պատվիրակությունների` Ղարաբաղ այցելելու մտադրության մասին։ Վրացական կողմի համար անակնկալ էր Աբխազիայի կողմից լուսանկարների հրապարակումը, որոնցում երևում է Հայաստանի նախագահը։

Չնայած դրան` Հայաստանի դիրքորոշումը, որն արտահայտել է երկրի ԱԳՆ-ը, ինչպես նաև վարչապետը վրաց գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում, այն փաստի հերթական հաստատումն է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն անփոփոխ է մնում, ինչին Թբիլիսին ըմբռնումով է մոտեցել։

Լրահոս
0