Տուրիզմը կհաղթահարի հայաստանյան գյուղերի աղքատությունը

© Нелли Тер-КазарянСело Личк
Село Личк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տրվեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի 60 գյուղում խթանել տուրիզմն ու կրճատել աղքատությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 86 տոկոսն այցելության ամբողջ ընթացքում ապրում է Երևանում կամ, լավագույն դեպքում, այցելում է մայրաքաղաքին ամենամոտ տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին:

Արդյունքում Հայաստանի այլ շրջանների, հատկապես՝ հեռավոր գյուղերի, բնակիչները մեր երկիր այցելած զբոսաշրջիկներից ոչ մի օգուտ չեն ստանում: Իրավիճակը շտկելու համար ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում նախաձեռնել է գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր իրականացնել: Ծրագրի հեղինակները հուսով են, որ դրա ավարտին՝ երեք տարի հետո, հայաստանյան 60 գյուղերում էապես կկրճատվի աղքատությունը և կձևավորվի տուրիզմի համար բարենպաստ միջավայր։

«Հավատացած ենք, որ գյուղական համայնքային մակարդակով տուրիզմի զարգացումը շուկա է, որը դեռ զարգացած չէ, և, եթե զարգանա, կխթանի նաև ընդհանուր տնտեսության զարգացումը երկրի ողջ տարածքում»,- այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն՝ հավելելով, որ ծրագրի նպատակների իրագործման գրավականը կառավարության ու ծրագրում ներգրավված արտասահմանյան գործընկերների ակտիվ համագործակցված աշխատանքն է:

Երեք մլն դոլար արժողությամբ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ՌԴ-ի կառավարության կողմից: Ներկայացնելով ծրագրի հիմնական ուղղությունները՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևն ասաց. «Ծրագիրն ուղղված է տարածքային համաչափ զարգացման խթանմանը, գյուղական համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն ռուս փորձագետների հետ»:

© Sputnik / Nelli DanielyanՄեկնարկեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը
Старт программы Интегрированное развитие сельского туризма. Давид Локян и Брэдли Бузетто - Sputnik Արմենիա
Մեկնարկեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը

«Ռուսաստանի կողմից նման ծրագրերի ֆինանսավորումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը հավատարիմ է մնում Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը բոլոր բնագավառներում, հատկապես՝ սոցիալ-տնտեսական»,- ասաց ՌԴ կառավարության ներկայացուցիչը:

Ի դեպ, ՌԴ-ի կառավարությունը հայաստանյան գյուղերի զարգացմանը, գյուղարտադրանքի խթանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված մեկ այլ՝ 5 մլն դոլարանոց ծրագիր արդեն իսկ իրականացնում է Տավուշի մարզի գյուղերում: Ծրագիրը մեկնարկել է 2015թ-ին և ավարտվելու է 2019-ին:

Ծրագրի շահառու է հանդիսանում 60 000 գյուղացի, իսկ գյուղական տուրիզմի զարգացման համար այսօր ներկայացված նոր ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի 60 գյուղ:

Փորձագետները նախ ուսումնասիրելու են գյուղի զբոսաշրջային հնարավորությունները, կազմելու բիզնես նախագծեր՝ գյուղական փոքր բիզնեսի զարգացման համար:

Մոտ մեկ մլն դոլար հատկացվելու է ընտրված գյուղերում ենթակառուցվածքների բարելավմանը՝ խմելու ջրի, գազամատակարարման համակարգեր, առանց որոնց զբոսաշրջիկները հազիվ թե համաձայնեն մի քանի օր ապրել հայկական գյուղում:

Լրահոս
0