00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղալիք զենքերի ոչնչացման օրը խորթ է սահմանամերձ գյուղերի երեխաների համար

© Sputnik / Asatur YesayantsРебенок, играющий с писталетом
Ребенок, играющий с писталетом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 7–ը նշվում է որպես Խաղալիք զենքերի ոչնչացման միջազգային օր։ Ի՞նչ խաղալիքներով են այսօր խաղում երեխաները Երևանում, և արդյո՞ք սահմանամերձ գյուղերում խաղալիք զենքերը փոքրիկ զինվորների առօրյայի անբաժան մաս չեն դարձել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Տավուշի մարզում կա մի գյուղ, որտեղ ապրելը գյուղացիների համար հպարտություն ու ճակատագիր է։ Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Բաղանիս գյուղը մշտապես թշնամու գնդակոծության տակ է, այստեղ պարբերաբար կրակոցներ են հնչում` լարվածության տակ պահելով բնականոն կյանքը։

Երեխաներին ծնողները զգուշավորությամբ են հեռու թողնում, քանի որ վտանգը կախված է օդում ։ Նման պայմաններում փոքրիկների խաղերը կապված են զենքերի հետ։ Նրանք բակում խրամատներ են փորում, խաղալիք զենքերով միմյանց վրա «կրակում» ու իրենց պատկերացնում սահմանը պաշտպանող զինվորի դերում։ Այս երեխաների մոտ չկա այն ագրեսիան, որի մասին սիրում են խոսել հոգեբանները. նրանք ոչ թե հարձակվողներ են, այլ` պաշտպանվողներ։

© Photo : Narek SahakyanԲաղանիս
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաղանիս

«Թոռնիկներս 7 և 10 տարեկան են, ապագա քաջ զինվորներ։ Երբ գնում եմ Երևան, ինձ խնդրում են, որ իրենց համար խաղալիք զենքեր բերեմ։ Մեզ մոտ երեխաների խոսակցության թեման զենքով կրակելն է, նրանց ուղեղներն այդ թեքումով է զարգացած, ուրիշ թեմա չկա։ Չէ, նրանց մոտ ագրեսիվություն չկա։ Երեխաները գիտեն, որ զենքին տիրապետելով պիտի ամուր պահեն սահմանները»,-ասաց Բաղանիս գյուղի բնակչուհի տիկին Թամարան։

Նրա որդին էլ զինվորական է։ Ուստի երեխաները ծայրից ծայր ու անգիր հիշում են բոլոր զենքերի անունները։

Սեպտեմբերի 7-ը նշվում է որպես Խաղալիք զենքերի ոչնչացման օր։ Հոգեբան Աիդա Առաքելյանը կարծում է, որ երեխաները պետք է ունենան «փափուկ մանկություն»` հեռու տարբեր զենքերից, անգամ եթե դրանք խաղալիքի տեսքով են։

© Sputnik / Asatur YesayantsԽաղալիք ատրճանակ
Игрушечный пистолет - Sputnik Արմենիա
Խաղալիք ատրճանակ

«Երբ երեխան մեծանում է ռազմական միջավայրում ու շրջապատված է նման խաղերով, անձի զարգացման համար դա բացասական ազդեցություն ունի։ Ավելի լավ է, որ երեխան ոչ մի խաղալիք զենք չվերցնի։ Երեխան պետք է ունենա խաղաղ ու ապահով մանկություն, դա նրա համար կյանքի հենարանն է, որը կրում է մինչև կյանքի վերջ, դրանով է ապահովվում սթրեսակայունությունը»,-ասաց հոգեբանը։

Սակայն, ըստ նրա, ավելի վտանգավոր է, երբ զենքերը հայտնվում են վիրտուալ աշխարհում։ Դրանք ավելի խորությամբ են մխրճվում երեխայի ենթագիտակցության մեջ։

«Երեխան հայտնվում է վիրտուալ իրականության մեջ, ընդունում խաղի կանոնները, և արդյունքում անգիտակցականի համար դա դառնում է որպես վարքային մոդել։ Առավել ևս արևմտյան մշակույթում մենք տեսնում ենք մասսայական սպանություններ, երբ երիտասարդները, դեռահասները ինչ-որ տեղից հրացաններ հայթայթելով, պարզապես մտնում են դպրոցներ, կրակում են, սպանում բազմաթիվ երեխաների, ուսուցիչների ու շատ հաճախ, երբ վերլուծվում է մարդասպանի վարքագիծը, տեսնում ենք, որ նրանք խաղամոլ են եղել, գեյմեր»,-պարզաբանեց Աիդա Առաքելյանը։

© Sputnik / Aram NersesyanԱիդա Առաքելյան
Аида Аракелян - Sputnik Արմենիա
Աիդա Առաքելյան

Խաղալիքների խանութներից մեկում հանդիպեցինք 2-ամյա մի փոքրիկի, որի համար աշխարհի լավագույն խաղալիքները զենքերն ու մեքենաներն են։ Մայրը պատմեց, որ փոքրիկը հատուկ նախասիրություն չունի նշյալ խաղալիքների նկատմամբ, բայց դրանցով հետաքրքրվելը կապում է տղա լինելու հետ։

«Ես տղայիս չեմ արգելում խաղալիք զենքով խաղալ, քանի որ նա պետք է իսկական տղամարդ մեծանա։ Ընտանիքում նա ստանում է ճիշտ դաստիարակություն, սեր և ջերմություն, խաղալիք զենքը չէ, որ պետք է ագրեսիա առաջացնի նրա մոտ։ Հետո բաներ կան, որոնցից հատկապես տղա երեխաներին չպետք է զրկել։ Նրանք պետք է ավելի կոփված մեծանան հետագայում կյանքի հարվածներին դիմանալու համար։ Կա ևս մեկ պատճառ. տղաս ապագա զինվոր է, դրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Մարինեն։

Փողոցում անցկացրած հարցումն էլ գրեթե չտարբերվեց Մարինեի տեսակետից։ Հարցմանը մասնակցած գրեթե բոլոր տղամարդիկ ասացին, որ նման օրեր սահմանելն ու երեխաներին խաղալիք զենքերից կտրելն «Արևմուտքի հորինվածքն է»։ Նրանցից մեկն անգամ կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ ժամանակակից խաղալիք զենքերի նախատիպը հասարակ պարսատիկն է, որը նույն գործառույթն ունի ու կապված է իրենց մանկական վառ հուշերի հետ։

Լրահոս
0