00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսանողներից մեկը վճարում է 1 մլն դրամ, մյուսը ստանում` 5 հազար

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում արժե շուրջ 1 մլն դրամ: Իսկ անվճար սովորողի կրթաթոշակը սրճարանի մեկ համեստ այցելության է բավարարում:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ուսանողը կրթաթոշակ է ստացել.

Օր 1-ին. Գործում է աջ ձեռքի կանոնը. ուսանողը մտնում է ճաշարան, աջ ձեռքով փակում ճաշացանկի գների հատվածն ու պատվիրում սրտի ուզածը:

Օր 10-րդ. Գործում է ձախ ձեռքի կանոնը. ուսանողը մտնում է ճաշարան, ձախ ձեռքով փակում ճաշատեսակների հատվածն ու պատվիրում ամենաէժանները:

Օր 20-րդ. Գործում է հոլի կանոնը. ուսանողը մտնում է ճաշարան պտտվում- պտտվում ու դուրս գալիս:

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Կրթության նախարար. «Ես էլ եմ «երկուսներ» ստացել»

Խորհրդային ուսանողի «թշվառ» կյանքի մասին այս անեկդոտի հեղինակը հազիվ թե պատկերացներ, որ կրթաթոշակը կարող է ավարտվել ոչ թե ամսվա վերջին կամ կեսին, այլ հենց ստանալու օրը:

Խորհրդային Միության վերջին տարիներին ուսանողի շարքային կրթաթոշակը 40-45 ռուբլի էր: Այդ գումարը ուսանողին կբավարարեր մեկ ամիս հանրային տրանսպորտից օգտվելու և ուսանողական համեստ ճաշարաններում սնվելու համար: Դե իսկ եթե ուսանողը որոշեր իր կրթաթոշակով ընկերուհուն կինո, սրճարան, դիսկոտեկ հրավիրել, այս դեպքում արդեն կսկսեր գործել անեկդոտում նկարագրված ՙհոլի կանոնը՚, բայց այն էլ միայն մի քանի օր շարունակ նման ճոխություններ թույլ տալու դեպքում:

Ուսանողական կրթաթոշակների մասին անկախ Հայաստանի առաջին պաշտոնական փաստաթուղթը 1992թ-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած հրամանագիրն է, որով 1993թ-ի հունվարի 1-ից ուսանողական կրթաթոշակը սահմանվեց 1650 ռուբլի: Բայց հաշվի առնելով այդ տարիներին ռուբլու կտրուկ արժեզրկումը, այդ գումարով ուսանողը կարող էր իրեն թույլ տալ ընդամենը 10 հատ հաց կամ 0,5 կգ երշիկ գնել: Սրճարանում իր մեկ ամսվա ամբողջ թոշակով ուսանողը կարող էր պատվիրել 2 գավաթ սուրճ և 2 կտոր խմորեղեն:

Խորհրդային ռուբլին ազգային դրամով փոխանակելուց հետո ՀՀ կառավարությունն ուսանողական կրթաթոշակների մասին դարձյալ հիշեց 1999թ-ի ապրիլի 1-ին՝ կրթաթոշակի չափը սահմանելով 5000 դրամ: Այդ օրվանից ուսանողին պետության կողմից հատկացվող գումարի չափն այլևս չի փոխվել:

Փոխարենը գրեթե ամեն տարի վերանայվում են բուհերի վարձավճարները: Խորհրդային տարիների անվճար բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում հիմնականում վճարովի է՝ բացառությամբ պետության կողմից հատկացվող խիստ սահմանափակ պետպատվերով տեղերի: 1995 թ-ից մինչ օրս ուսման վարձերը գրեթե 5 անգամ ավելացել են, պահանջարկված մասնագիտությունների ու բուհերի դեպքում՝ ավելի շատ:

Եթե 90-ական թվականներին ԵՊՀ բանասիրության, հոգեբանության, ֆիզիկայի ֆակուլտետներում ուսման մեկ տարվա վարձը 80 000-100 000 դրամ էր, ապա այսօր՝ 400 000- 500 000:

Սրանք, սակայն, այսօրվա դրությամբ ամենացածր ուսման վարձերն են: Ավելի մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների, օրինակ` բժշկական համալսարանի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավաբանության, ինչպես նաև տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներում վարձավճարները տատանվում են 600 000-1 մլն դրամի միջակայքում:

Ի դեպ, պետական բուհերում ուսման վարձի չափը որոշում է հենց բուհի ղեկավարությունը: Իսկ դրանց առավելագույն սահմանը նշում է Որակի ապահովման ազգային կենտրոնը: Պետական այս կառույցի վերջին որոշման համաձայն` պետական բուհերում բակալավրի կրթական աստիճանում ուսման վարձի առավելագույն շեմը չի կարող գերազանցել 1 100 000 դրամը, մագիստրոսի աստիճանում՝ 1 200 000 դրամը:

Համեմատության համար նշենք, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է, միջին աշխատավարձը՝ 180 000: Իսկ վճարովի համակարգ ընդունված առաջին կուրսեցիներին ուսման վարձի 50%-ը վճարելու համար 15-օրյա ժամկետ է տրվում, և միայն դրանից հետո են նրանք տվյալ բուհի ուսանող դառնում:

Լրահոս
0