Կարեն Կարապետյանի կառավարությունը կլինի կարճաժամկետ, ծրագիրը՝ երկարաժամկետ

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն հավանություն տրվեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկությանը: Այս մասին նիստից հետո լրատվամիջոցներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հովիկ Աբրահամյանի կառավարությունն աշխատեց շուրջ 2.5 տարի, և այս ընթացքում իրականացված տնտեսական, սոցիալական և բազում այլ փոփոխություններ իրենց օրակարգով հանգեցնում են նաև քաղաքական փոփոխությունների, ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հավելեց. «Քաղաքական փոփոխությունները ոչ միայն հրամայական են, այլև հանրային ակնկալիք և պահանջ»:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ով է վարչապետի նոր թեկնածու Կարեն Կարապետյանը

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի թեկնածությանը` Աշոտյանը նշեց, որ հաշվի է առնվել նրա փորձառությունն ու գործունեությունը էներգետիկ, տնտեսական համակարգում, ինչպես նաև քաղաքապետի պաշտոնում դրսևորած կառավարչական հմտությունները:

Ի դեպ, թեև Կարապետյանն, ըստ Սահմանադրության, պաշտոնավարելու է մինչև ընտրությունները, սակայն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ այդ կառավարության ներկայացրած տնտեսական ծրագիրը դառնալու է Հայաստանի ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ տնտեսական զարգացման հայեցակարգը:

«Գուցե քաղաքական կյանքի տեսակետից կառավարությունները չափվում են իրենց պաշտոնավարման ժամկետներով, բայց դե ֆակտո դրանց գործունեությունները կապված են այն իշխանական կուսակցությունների հետ, որոնք դրանք ձևավորում են: Ուստի մենք մոտենում ենք հարցին ժառանգականության և շարունակականության սկզբունքով»,- ասաց Աշոտյանը:

Հարցին, թե ովքեր են լինելու նոր կառավարության կազմում, Աշոտյանը անուններ չնշեց, այլ հայտարարեց, որ լինելու է համախոհների թիմ: Իսկ թե ինչով է զբաղվելու Հովիկ Աբրահամյանը, Աշոտյանը պարզաբանեց, որ նա շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ՝ ՀՀԿ կազմում:

Լրահոս
0