00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր հայր. ծնունդ նշեք, հարսանիք արեք՝ Խաչվերացը տոն է

© Sputnik / Arpi BeglaryanИерей Акоп Хачатрян в пресс-центре Sputnik Армения
Иерей Акоп Хачатрян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Խաչի տոնը շատ հաճախ ընկալվում է սոսկ որպես մսից կերակուր պատրաստելու և հանգստարաններ այցելելու օր։ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսօր խոսեց տոնի իրական իմաստի, ժողովրդի մեջ տարածված թյուր պատկերացումների ու առաքելական եկեղեցու գործունեության մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Նաիրա Պողոսյան. Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 11-ին տոնում է Խաչվերացը՝ սուրբ Խաչի տոնը։

Հասարակությունը եկեղեցական տոները, երբեմն, սխալ է ընկալում, նկատեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

Մասնավորապես, ընդունված է, որ Խաչվերացին ուլի մսից խաշլամա են պատրաստում և գնում գերեզմանոց։ Մինչդեռ դա տոն է՝ Քրիստոի խաչափայտը պարսից գերությունից ազատելու և Երուսաղեմ վերադարձնելու տոնը։

Տեր Հակոբը ներկայացրեց, որ 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն և Սուրբ Հարության տաճարից գերևարվում նաև Տիրոջ խաչափայտը: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի:

Чин освящения винограда - Sputnik Արմենիա
Խաղողի համը փոխվեց. Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը

628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում խաչափայտը։ Հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Քահանան նշեց, որ Խաչվերացը տոն է, այլ ոչ թե՝ հիշատակի օր։ Չի կարելի նախապաշարմունքներով ապրել։

Այդ օրը չի կարելի գերեզմանոց գնալ (դրա համար տոնի հաջորդ օրը մեռելոց է), իսկ ծնունդ, կնունք, հարսանիք ու այլ տոնակատարություններ կազմակերպել ոչ միայն կարելի է, այլև խրախուսելի է, քանի որ խորհրդանշական օրվա հետ է համընկնում՝ Տիրոջ սուրբ Խաչն ազատելու տոնի։

«Մարդկանց հաճախ թվում է՝ Քրիստոսը եկել է մեր երազանքները կատարելու, այնինչ նա եկել է մեր պատկերացումները կյանքի հանդեպ փոխելու։ Դժվարություններ ունենք բոլորս, սակայն ոմանք դրանից ընկճվում են, մյուսները՝ պայքարում ու հաղթում։ Խաչվերացի տոնը գալիս է ևս մեկ անգամ մարդուն համոզելու, որ արժևորի իր կյանքը, նորոգի հոգին, ավելի ամուր հավատով շարունակի ապրել»,- ասաց տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

Հարցին, թե երջանի՞կ է արդյոք հոգևոր հայրը, տեր Հակոբ քահանա Խաչատրյանը պատասխանեց. «Այո, երջանիկ եմ, քանի որ ապրում եմ իմ հայրենի երկրում, ծառայում եմ ժողովրդիս, Հայ առաքելական եկեղեցուն, ամբողջ ընտանիքս մասնակցում է եկեղեցական գործունեությանը, հոգևորական է նաև եղբայրս։ Այսօր կնոջս ծննդյան օրն է, նա և զավակներս ակտիվ մասնակցում են եկեղեցու մշակութային, սոցիալական ու մյուս ծրագրերին։ Երջանկություն է, երբ մարդը զբաղված է իր սիրած գործով, և այդ գործով հնարավոր է լինում օգտակար լինել»։

Մենք շնորհավորում ենք տեր Հակոբ քահանային՝ տիկնոջ ծննդյան օրվա և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Խաչվերացի մոտալուտ տոնի առթիվ։ Թող սուրբ Խաչը ապավեն լինի բոլորին։

Լրահոս
0