ԱԳՆ. Հայաստանին մտահոգում է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը

© Личная страница в ФБТигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստանի տեսակետը՝ ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Տիգրան Բալայանն իր մեկնաբանություն նշել է, որ միջուկային փորձարկումը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը

«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:

Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- նշել է Բալայանը:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 03:30-ի սահմաններում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հռչակման 68 տարվա առթիվ միջուկային զենք է փորձարկվել:

 

Լրահոս
0