Երևանում նոր թեքահարթակներ կկառուցվեն

© Мэрия ЕреванаМэрия Еревана проверила пандусы для людей с ограниченными возможностями
Мэрия Еревана проверила пандусы для людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2016թ.-ի ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 270 թեքահարթակ կառուցել:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 200-ն արդեն իսկ կառուցվել է:

Հարկ է նշել, որ կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

Լրահոս
0