Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները կմիավորվեն

© Photo : official site of the President of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միավորումը կկոչվի Քննչական կոմիտեների նախագահների համակարգման խորհուրդ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Բելառուսի ՔԿ ղեկավար Իվան Նոսկևիչը Մինսկում հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Հայաստանը քննչական կոմիտեների ղեկավարների համակարգման խորհուրդ կստեղծեն։

«Մենք հասել ենք հարաբերությունների այն փուլի, երբ պետք է միասնական համակարգող մարմին ստեղծենք։ Հավանաբար այն կկոչվի Քննչական կոմիտեների ղեկավարների համակարգման խորհուրդ», —Ռուսաստանի և Ուկրաինայի քննչական կոմիտեների ղեկավարների ներկայությամբ ասել է Նոսկևիչը։

Նա նշել է, որ ուրբաթ համատեղ որոշում է կայացվելու, «որի հիման վրա մենք սկսելու ենք Համակարգող խորհրդի ստեղծման աշխատանքները»։

Բելառուսի ՔԿ ղեկավարն ավելացրել է, որ Համակարգող խորհուրդը բաց է լինելու նաև ԱՊՀ այլ երկրների համար։

 

Լրահոս
0