00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Բ. Հայ Առաքելական եկեղեցին Արցախի կողքին է

© Sputnik / Arpi BeglaryanШуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах
Шуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախում շարունակելու է ծաղկել ու զորանալ հայ կյանքը, վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու և հայ մանուկներ են մկրտվելու եկեղեցիների սուրբ ավազաններում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար, այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Մաղթանքը կատարվել է հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների։

Հանրապետական մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղը նշում է անկախության 25-ամյակը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այս օրերին հայ ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության:

«Մենք վերստին արժևորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները և խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության և մեր hայրենիքի ապահովության»,- նշեց նա:

Նրա խոսքով` նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ տակավին մեծ անելիքներ կան Արցախի պետականության ամրապնդման և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման գործում:

«Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն փաստեց, որ Արցախի սուրբ հողում երբևէ չի տկարացել հայի հավատքն ու հայրենասիրությունը:

«Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին»- ասաց նա:

Կաթողիկոսի խոսքով` անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին հայ ժողովրդի միասնականության, մեր հաղթանակի, ազգային մեր զարթոնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբվել է ջանքն ու ջիղը համայն հայության, թև առել հաղթանակների վստահությունն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայության, որը նրա անկախության պաշտպանն ու երաշխավորն է:

«Տարակույս չունենք, որ արցախյան հիմնախնդիրը մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ առաջնորդելու է բարվոք լուծման: Առաքյալի խոսքի համաձայն. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատքը»: Մեր կրած դառնությունների, զրկանքների ու չարչարանքների, մեր թանկ զոհողությունների դիմաց այս սուրբ հողում ընդմիշտ շարունակելու է ծաղկել ու զորանալ հայ կյանքը: Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու և հայ մանուկներ են մկրտվելու մեր եկեղեցիների սուրբ ավազաններում՝ նոր շունչ բերելով մեր կյանքին, շունչն ու ոգին վառ հավատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմության», — ասաց Վեհափառ Հայրապետը։

Բարձրյալի զորակցության հայցով Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց ԼՂՀ նախագահ տիար Բակո Սահակյանին և պետական ավագանուն՝ մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հայրենաշեն գործերում: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց Հայոց բանակի սպաներին ու մարտիկներին՝ աղոթքով, որ Տերն ամուր ոգով ու հաղթական բազկով պահպանի հայրենյաց պաշտպաններին և Իր Աջի հովանու ներքո հեռու պահի վտանգներից ու փորձություններից:

Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի հոգևոր դասին՝ հայցելով Տիրոջ շնորհները իրենց նվիրական առաքելության մեջ:

Օրհնելով Արցախի հերոսական ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց շարունակել ապրել սիրով առ Աստված, առ Սուրբ Եկեղեցին և հայրենիքը, առաջ ընթանալ աներկբա հույսով, որ ցանկացած փորձության միջից էլ ավելի հաղթական են դուրս գալու Բարձրյալի միջոցով:

Католикос всех армян Гарегин II церемонии награждения кинорежиссеров Робера Гедикяна и Арутюна Хачатряна - Sputnik Արմենիա
Ղարաբաղում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով կգումարվի

Վերստին աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի խաղաղության և սահմանների ապահովության համար՝ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավորի զորակցությունը Արցախի ժողովրդին: Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Աստված օրհնի Հայաստանն ու Արցախը և ապավեն լինի մեր ժողովրդին՝ ի կատար ածելու ազգային իղձերն ու նպատակները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր նվիրեց։

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ:

Լրահոս
0