00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. վարչապետի աթոռը` որպես տրամպլին, զորահանդեսն ու տաքսիները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 9-ի մամուլի տեսությունը. այսօր թերթերը հիմնականում անդրադարձել են ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը։

«Ժողովուրդ». վարչապետի աթոռը՝ տրամպլին

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է այսօր ամենաշատ քննարկվող հարցին, թե ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ՚՝ հատկապես այն պարագայում, որ նրա ղեկավարած կառավարությունը լինելու է ժամանակավոր և ընտրություններից հետո նա այլևս չի կարող նշանակվել վարչապետի պաշտոնում:

«Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միևնույն է՝ Կ. Կարապետյանն այլևս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի և վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում: Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա»,- գրում է թերթը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Թերթի ենթադրում է, որ ըստ ամենայնի` նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել և բացի «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը։ «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Տիգրան Սարգսյանի համար ևս ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին դարձավ` ՌԴ էլիտայում տեղավորվելու համար»:

«Առավոտ». Կարեն Կարապետյանի նշանակման չափանիշները հստակ չեն

«Առավոտի» խմբագիրն անդրադարձել է Կարեն Կարապետյանի նշանակման` իշխանության ներկայացուցիչների ներկայացրած պաշտոնական հիմնավորումներին:

«Այլ հարց է, թե ինչպես ենք հասկանում «բարոյական և պետական չափանիշներ» ասելով: Այդ «պարամետրերը» մեզ համար մինչև վերջ հստակ չեն: Այդ «չափանիշների» մեջ մտնու՞մ են, օրինակ, «Գազպրոմի» հետ կապված բիզնեսները: Ես իսկապես չգիտեմ այս հարցերի պատասխանները: Արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա: Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի, և, հետևաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում կատարել վարչապետի պարտականությունները»,- հարցադրում է անում «Առավոտի» խմբագիրը:

«Հայկական ժամանակ». ո՞վ կնշանակվի գլխավոր դատախազ

«Հայկական ժամանակն» անդրադարձել է օգոստոսի 4-ից ավելի քան մեկ ամիս թափուր մնացած մեկ այլ պաշտոնի: Թերթի տեղեկություններով` ՀՀ նոր գլխավոր դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, ով թեև սպասվում էր, որ ժամանակավոր պաշտոնակատար կդառնա, բայց նշանակվեց ԳԴ մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը հայտնի է

«Բանն այն է, որ Արթուր Դավթյանին նշանակելիս մոռացել էին Դատախազության մասին ՀՀ օրենքի այն պահանջը, որ գլխավոր դատախազի «պաշտոնակատար պետք է նշանակվի տեղակալներից տարիքով ավագը։ Մեր տեղեկություններով` Արթուր Դավթյանն այսօր արդեն Ազգային ժողովում կհանդիպի խմբակցությունների հետ։ Այնուհետև խորհրդարանը Գևորգ Կոստանյանի հրաժարականն ընդունելուց հետո կկազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները»,- գրում է ՀԺ-ն՝ հիշեցնելով, որ նոր Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժոդովը՝ 6 տարի ժամկետով և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

«Ժողովուրդ». անկախության շքերթ` 10 հազար զինվորականով

«Ժողովւորդ» թերթը հայտնում է, որ ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել։ Ըստ թերթի տվյալների` ՀՀ պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում ցուցադրել Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել։ Մասնավորապես` զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռևս մեկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել։

«Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ։ Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի»,-գրում է թերթը։

«Հրապարակ». «Յանդեքսը», «Ջիջին» ու մյուս «հասարակ» տաքսիները 

Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Ինչի մասին են խոսում տաքսու վարորդները

«Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր տրանսպորտի և կապի նախարարությունում կրկին հավաքվելու են տաքսիստները՝ քննարկելու ոլորտում ստեղծված իրավիճակը։ Սա երկրորդ հավաքն է՝ նախորդը հետաձգվել է, որպեսզի հրավիրեն նաև «Յանդեքս» և «Ջիջի» ծառայություններին, որոնց դաշտ մտնելուց էլ բողոքում են տեղական տաքսիստները։

Թերթը գրում է, որ քննարկմանը ներկա է գտնվելու նաև լիցենզավորման ծառայության ներկայացուցիչը։

Լրահոս
0