00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանյան օծանելիքից մինչև արվեստների դիտարան. 21-րդ դարի Ալեքսանդրիան

© Sputnik / Asatur YesayantsԴիլիջանի արվեստների դիտարան
Դիլիջանի արվեստների դիտարան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի զարգացման նախաձեռնությունները» կամ առավելապես հայտնի IDEA հիմնադրամը նպատակ ունի Դիլիջանը դարձնել մի վայր, որը կդառնա գիտության կրթության և անկախ գաղափարների տեղանք, այդ նպատակով գործարկվել է «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Դիլիջանի բույսերն ու ծառատեսակները խոստանում են դառնալ հայտնի օծանելիքի «մուսա»: «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծի մասնակիցները երեք շաբաթվա ընթացքում ուսումնասիրել են բուսատեսակները, համադրել դրանք ու ստացել յուրահատուկ բուրմունք, որն օծանելիքի նախատիպն է:

IDEA հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Ջիլավյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկ անգամ ևս վայելեց բուրմունքն ու երեք բառով նկարագրեց այն` երաժշտություն, սեր և երեկո: Ահա սա կլինի դիլիջանյան բուրմունքի առանձնահատկությունը:

«Սպասում եմ, որ աշխարհի բոլոր օծանելիքների լավագույն բուտիկներում շուտով կկհայտնվի նաև Դիլիջանի օծանելիքը, որը մի հետաքրքիր, ինքնատիպ ձևով թույլ կտա Դիլիջանի բնությունը, բուրմունքը կիսել աշխարհի հետ ու հայկական բրենդ ստեղծել», — ասաց Ջիլավյանը:

© Sputnik / Gohar SargsyanԴիլիջանի արվեստների դիտարանում
Դիլիջանի արվեստների դիտարանում - Sputnik Արմենիա
Դիլիջանի արվեստների դիտարանում

Սա և դիլիջանյան կոլորիտի մյուս մասնիկները «Դիլիջանի արվեստի դիտարան» նախագծի մաս են կազմում: Այն մշակել է թանգարանային մշակող և անթրոպոլոգ Կլեմենտին Դելիսը: Նա առաջին անգամ Հայաստան է ժամանել 2009 թվականին ու անմիջապես սիրահարվել մեր երկրին: Դիլիջանին ծանոթացել է երեք շաբաթում: Ուսումնասիրել է տեղի մշակույթը, խոհանոցը, գորգագործությունն ու բնակիչների բնավորությունը:

Նրա կատարած դիլիջանյան ուսումնասիրություններն ու արդյունքները տեսանյութի և լուսանկարների տեսքով կներկայացվեն Եվրոպայի առաջատար գեղարվեստական թանգարաններում, այդ թվում` Փարիզի Ժորժ Պոմպիդուի արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում:

«Դիլիջանն ինքնին ողջունում է արվեստագետներին և հմայում նրանց: Ես տպավորված եմ Հայաստանով, հատկապես՝ Դիլիջանով: Ուզում եմ կրկին ու կրկին գալ: Իսկ հայերը քաղաքակիրթ ժողովուրդ են: Նրանց մոտ զարգացած է կրթությունն ու գիտությունը», — ասաց Կլեմենտին Դելիսը:

© Sputnik / Asatur YesayantsԿլեմենտին Դելիս
Կլեմենտին  Դելիս - Sputnik Արմենիա
Կլեմենտին Դելիս

Որպես նախագծի գրասենյակ է ծառայում Դիլիջանի «Իմպուլս» գործարանը, որը Խորհրդային Միության տարիներին մեծ թափով է աշխատել և ավելի քան 3000 աշխատակից ունեցել: Այսօր այն ամայի է: Պատահական չէ, որ նախագծի կազմակերպիչները հենց այս վայրն են ընտրել միջոցառման համար:Նրանք յուրօրինակ շունչ են հաղորդել մարդուն կարոտ գործարանին:

«Առհասարակ Դիլիջանի զարգացումը բազմակողմանի ծրագիր է: Կրթական ու ճարտարապետական զարգացումներից բացի, կարևոր է արվեստների երկխոսությունը: Ուզում ենք այս քաղաքը զարգացնել՝ որպես 21-րդ դարի Ալեքսանդրիա: Այս ծրագիրը էքսպերիմենտ է», — ասաց Արման Ջիլավյանը:

© Sputnik / Asatur YesayantsIDEA հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Ջիլավյան
IDEA հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Ջիլավյան - Sputnik Արմենիա
IDEA հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Ջիլավյան

Ի դեպ, գործարանի տարածքն այս օրերին ծառայում է որպես ցուցասրահ: Մի հատվածում շուրջ 50 կարպետ է փռված, որոնք ներկայացնում են Տավուշի ու Լոռու մարզի, Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի զարդանախշերը: Մեկ այլ հատվածում հայկական ուտեստներ են, երգ ու երաժշտություն:

© IDEAԴիլիջանի արվեստների դիտարանում
Դիլիջանի արվեստների դիտարանում - Sputnik Արմենիա
Դիլիջանի արվեստների դիտարանում

Այստեղ երկար ու ձիգ տարիներից հետո առաջին անգամ այցելեցին նաև գործարանի աշխատակիցները: Նրանց մոտ երկակի զգացողություն էր. մի կողմից վերհիշում էին աշխատանքային երանելի օրերն ու տխրում, մյուս կողմից էլ ուրախանում, որ գործարանում նորից բազմամարդ է, թեկուզ՝ ժամանակավոր:

Դիլիջանը հյուրերին դիմավորեց ու ճանապարհեց իր թարմ ու մաքուր օդով և ոգեշնչող բնությամբ:

Լրահոս
0