00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ վարչապետին. երբ գալիս է նոր վարչապետը

© AlchetronКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 8-ին անկախ Հայաստանի պատմության մեջ նոր իրադարձություն ավելացավ. ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է պաշտոնը: Հայտարարությանը, բնականաբար, հաջորդեցին փորձագիտական մեկնաբանություններն ու կանխատեսումները: Sputnik Արմենիան ներկայացնում է պատգամավորների, տնտեսագետերի, մշակութային ու հասարակական գործիչների կարծիքները:

Վազգեն Մանուկյան

ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը պատրաստ է արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Կարեն Կարապետյանի հայտարարությանն ու որոշ խորհուրդներ տալ ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանական համակարգում աշխատելու բնագավառում:

Նա արդեն նույնիսկ հստակ պատկերացնում է, թե ինչ խորհուրդ է տալու նորանշանակ վարչապետին:

«Առաջինը՝ ամեն ինչ ապահովել, որ Հայաստանում լինի արդար, ազատ մրցակցություն և ոչ թե իշխանություն կամ զոռբայություն ունեցողները կարողանան բիզնեսով զբաղվել, և երկրորդը՝ կան արդյունաբերության ճյուղեր, որոնց գործարկման դեպքում հույսը մասնավորի վրա դնելը սխալ է, պետությունը պետք է որոշ ճյուղեր վերցնի իր օժանդակության ներքո»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Մանուկյան
Вазген Манукян - Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյան

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության մասին, ասել է, որ վերջինի ընտրության ժամանակ հաշվի է առնվել նրա փորձառությունն ու գործունեությունը էներգետիկ, տնտեսական համակարգում, ինչպես նաև քաղաքապետի պաշտոնում դրսևորած կառավարչական հմտությունները:

«Քաղաքական փոփոխությունները ոչ միայն հրամայական են, այլև հանրային ակնկալիք և պահանջ»,- ասել է Աշոտյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյան
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյան

Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանում վարչապետները քավության նոխազի դեր են կատարում: Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում վարչապետի փոփոխությունը պայմանավորված չէ նրա աշխատանքի արդյունավետությամբ, այլապես նախորդ վարչապետ Տիգրան սարգսյանի պաշտոնավարման ընթաքում րանցված տնտեսական անկման և դրամի արժեզրկման պարագայում դեռ 2009 թ-ին պետք է Հայաստանը նոր վարչապետ ունենար:

«Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները չեն հիշվում ո՛չ դրական, ոչ բացասական իմաստով: Նրա պաշտոնավարման ընթացքում դրական տեղաշարժ չէր կարող լինել, որովհետև նրա առջև սահմանափակումներ էին դրվել հենց պաշտոնը ստանձնելու պահին, երբ ասվել էր, որ նախորդ վարչապետի ժամանակ ամեն ինչ լավ է եղել: Իսկ երբ ընդունում ես այդ սահմանափակումները, չես կարող լուրջ հաջողության հասնել: Հովիկ Աբրահամյանի ժամանակահատվածը ես կորցրած շրջան եմ համարում»,- ասել է Բոզոյանը:

© PhotolureԵրվանդ Բոզոյան
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Երվանդ Բոզոյան

Մանվել Բադալյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքով՝ քաղաքական գործընթացները փոփոխություններ են ենթադրում։ Քաղաքական պաշտոնյաները, նրա խոսքով, պետք է գան ու գնան, դա նորմալ ընթացք է։

«Սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակ է մեր հասարակության մոտ, որ դժգոհությունները հասկանալի են: Մի կախարդական փայտիկով այդ ամենը լուծել հնարավոր չէ: Ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի»,- ասել է նա։

© hetqՄանվել Բադալյան
Մանվել Բադալյան - Sputnik Արմենիա
Մանվել Բադալյան

Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ միայն Հովիկ Աբրահամյանի հրաժարականը քիչ է:

«Միայն նման բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությամբ չափազանց դժվար կլինի խնդիրների լուծման հասնել։ Պետք է թիմ լինի, որը բաղկացած կլինի հզոր մարդկանցով և, բացի այդ, նրանք աշխատելու հնարավորություն կունենան»,- ասաց Բոստանջյանը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն էլ էր մտահոգված երկրի խնդիրներով, սակայն դրսևորվելու մեծ հնարավորություններ չուներ»,- ասել է Բոստանջյանը։

© haynews.amՎարդան Բոստանջյան
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Վարդան Բոստանջյան

Մարգարիտ Եսայան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ կառավարությունները հրաժարականներ տալու սովորություն ունեն, և բնական է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ելնելով իրավիճակից, հրաժարական տվեց։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրին փոփոխություններ են պետք, մենք պետք է գնանք դրանց, չենք խուսափում դրանցից, որպեսզի հասարակությունը գոհ լինի և տնտեսական ու սոցիալական վիճակը բարելավվի»,- ասել է Եսայանը:

© armtimesՄարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայան - Sputnik Արմենիա
Մարգարիտ Եսայան

Ռուբեն Բաբայան 

Երևանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հուսով է, որ նոր վարչապետն ու նրա ղեկավարած նոր կառավարությունն իրենց ծրագրերում մեծ ուշադրություն կդարձնեն մշակույթի ոլորտին վերաբերող օրենսդրությանը, հատկապես՝ մեկենասությանն ու հովանավորչությանը, աշխատանքներ տանեն մշակութային կրթությունը զարգացնելու ուղղությամբ:

«Կարևոր է, որ հասկական` այն ուղով, որ գնում է մեր հանրապետության տրամվայը, պետք է փոխվի: Եթե մենք շարունակենք հույս կապել միայն տրամվայի վարորդի փոխության հետ, ոչինչ չի ստացվի: Համակարգային փոփոխություններ են պետք: Մենք սովոր ենք, որ մեզ մոտ համակարգն է փոխում անձին, բայց եթե նոր վարչապետը կայուն լինի իր մտադրություններում, հենց առաջին քայլերից նա մեծ աջակցություն կստանա, որովհետև բոլորն են ուզում, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, անգամ «հները»»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

© Sputnik / Арам Нерсесян Ռուբեն Բաբայան
Рубен Бабаян  - Sputnik Արմենիա
Ռուբեն Բաբայան

ՀՀ քաղաքացիներ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մեկնաբանել են նաև ՀՀ քաղաքացիները: Նրանցից շատերը հույս չունեն, որ նոր վարչապետը Հայաստանը կտանի զարգացման ուղիով, քանի որ խնդրի լուծումը կապում են համակարգային փոփոխության հետ։ Իսկ Աբրահամյանի հրաժարականից ամենաշատը մտահոգվել են նաիրիիտցիները. սեպտեմբերի 13-ին պետք է կայանար «Նաիրիտի» ներդրողների հետ վարչապետի հանդիպումը։ Հրաժարականի լուրով ամեն ինչ նաիրիտցիների համար գլխիվայր շուռ եկավ։

Լրահոս
0