00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ատոմ Մխիթարյան
Չեն հայտագրվել այն դիմորդները, ովքեր ցածր գնահատականներ են ստացել.Մխիթարյան
09:15
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի մասին գրքերը մեծ պահանջարկ են վայելում Ռուսաստանում

© Sputnik / Мария ШелудяковаСтенд Армении на выставка книг в ВДНХ
Стенд Армении на выставка книг в ВДНХ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրատարակիչ Խաչիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի թղթակցին ներկայացրեց Գրքի մոսկովյան միջազգային ցուցահանդես–վաճառքում հայկական տաղավարը։ Վաճառքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-11–ը Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Հայ հրատարակիչները մասնակցել են գրքի ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկին` Գրքի մոսկովյան 29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին, որը տեղի է ունեցել Մոսկվայում` Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում, սեպտեմբերի 7-11-ը։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքները կցուցադրվեն Իրանում

Մոսկվայի ամենահայտնի հասարակական հարթակներից մեկում այս տարի հավաքվել էին Ռուսաստանի և այլ երկրների ավելի քան 500 հրատարակչությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում` ցուցահանդեսը ոչ միայն նոր գրքերն են, այլև հանդիպումները հեղինակների հետ. ժամանակակից գրականությունը ներկայացնում էին անվանի գրողներ, թատրոնի և կինոյի դերասաններ, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ։ Հայ հրատարակիչները մասնակցում են այս ցուցահանդես-վաճառքին սկսած 1977թ-ից` դրա ստեղծման առաջին տարուց։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ մեծ դադար է եղել, բայց 1977թ-ից հայերն այս ցուցահանդեսում ավանդական հյուրեր են։

Sputnik-ի թղթակցին Հայաստանի տաղավարը ներկայացրեց Խաչիկ Վարդանյանը` Bookinist հրատարակչության տնօրենը։ Հայկական հրատարակչությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Մասնակիցները Մոսկվայում ներկայացնում են ժամանակակից հայ գրականությունը։

© Sputnik / Мария ШелудяковаՀայաստանի տաղավարը Մոսկվայի գրքի ցուցահանդես–վաճառքում
Стенд Армении на выставка книг в ВДНХ  - Sputnik Արմենիա
Հայաստանի տաղավարը Մոսկվայի գրքի ցուցահանդես–վաճառքում

«Bookinist ընկերությունը, որը ես ներկայացնում եմ, վերջին տարիներին սկսել է հրատարակել սեփական գրքերը։ Մենք բերել ենք մեր գրքերը։ Դրանք տարբեր ուղղվածության են»,- ասաց Վարդանյանը։

Հրատարակչի կարծիքով` տարիների հետ մոսկովյան ցուցահանդեսը կորցնում է իր կշիռը` գրքի նկատմամբ հետաքրքրության անկման պատճառով։

«Նախկինում այդ տոնավաճառը խոշոր միջազգային ցուցահանդես էր։ Ցավոք, տարեցտարի մասնակիցները նվազում են, եթե անկեղծ ասեմ` միջոցառումները պակաս հետաքրքիր են դառնում։ Եղել են ժամանակներ, երբ բոլոր երեք սրահները լեփ-լեցուն են եղել, իսկ հիմա միայն մեկ սրահ է, այն էլ` ոչ լրիվ։ Ինչո՞ւ է այդպես։ Գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Քիչ են կարդում։ Այդ ժամանակներն անցել են»,- մտահոգություն հայտնեց նա։

© Sputnik / Мария ШелудяковаԽաչիկ Վարդանյան
Хачик Варданян - Sputnik Արմենիա
Խաչիկ Վարդանյան

Միաժամանակ հրատարակիչը համոզված է, որ վաղ թե ուշ գիրքը կրկին տարածված կլինի, որովհետև նոութբուքերը, սմարթֆոնները միայն տեղեկատվության կրիչներ են, իսկ գիրքը նախևառաջ հաճույք է։ Հայկական տաղավարում ներկայացված են ռուսերեն և հայերեն գրքեր։ Դրանք հիմնականում հայկական ժողովրդական հեքիաթներ են և դասական ստեղծագործություններ, ցուցահանդեսում հենց այդ գրքերն են մեծ պահանջարկ վայելում։

«Ռուսաստանում հայկական գրքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, մասնավորապես, մանկական գրականության։ Ընդ որում` հայկական թեմատիկան հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին։ Հետաքրքրվում են արևելագետները, տարբեր ոլորտի մասնագետները, պատմաբանները, քաղաքագետները։ Մենք հետաքրքիր նորույթ ենք բերել այստեղ` «Հայերը և շումերները»։ Գիրքը գրել է հնագետը մատչելի գիտահանրամատչելի լեզվով։ «Այդ անհավանական հայերը» գիրքը հետաքրքիր կլինի բոլորին, որովհետև գրված է նուրբ հումորով։ Որպես հրատարակիչ` ես ոչ բոլոր փաստերի հետ եմ համաձայն, բայց ինչ արած», — պատմեց Վարդանյանը։

© Sputnik / Мария ШелудяковаՄոսկվայի գրքի տոնահանդես–վաճառք
Московская книжная ярмарка - Sputnik Արմենիա
Մոսկվայի գրքի տոնահանդես–վաճառք

Գրքի մոսկովյան միջազգային ցուցահանդես-վաճառքի շրջանակում տեղի է ունեցել ավելի քան 800 միջոցառում, որոնց շարքում` հանդիպումներ ժամանակակից հեղինակների հետ, շնորհանդեսներ, բանավեճեր գրական ոլորտի արդի թեմաների շուրջ, ինչպես նաև գրական մրցանակների դափնեկիրների պարգևատրում։

Լրահոս
0