Հրդեհ Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտ

© tuvapravdaПожар в лесу
Пожар в лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 11-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է կուտակված անասնակեր՝ մոտ 1000 հակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 3 խոշոր և 9 մանր եղջերավոր անասուն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լրահոս
0