Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղա՞ր

© Sputnik / Asatur YesayantsКорюн Наапетян
Корюн Наапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Որքանո՞վ են ճիշտ տարածված լուրերը, և արդյո՞ք հայաստանյան քարտուղարությամբ մեր երկրի համար որոշ հարցեր կլուծվեն։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարծում է, որ մեզ համար շահեկան է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն ունի հիմնադիր փաստաթղթերում ամրագրված կանոնադրական խնդիրներ, որոնցից դուրս գալ չի կարող։

«Չպետք է չափազանցնել ու մտածել, որ միայն այդ փաստով կարող ենք մեզ համար ամենաշահավետ լուծումներ ակնկալել բոլոր հարցերում»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանը կարդացել է մամուլի այն հրապարակումները, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է Սեյրան Օհանյանը։ Նա հորդորեց հավատալ միայն պաշտոնական հաղորդագրություններին և ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։

«Դեռ նման նշանակում չի եղել, երբ կլինի նշանակում և թափուր կմնա ՊՆ պաշտոնը, այդ ժամանակ կանդրադառնանք այդ հարցին»,- իր խոսքը եզրափակեց Կորյուն Նահապետյանը։

 

Լրահոս
0