Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պողոսյան. տոպրակի համար 10 դրամ գանձելը խաբեություն է

© Sputnik / Aram NersesyanАрмен Погосян в гостях у радио Sputnik Армения
Армен Погосян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոշ սուպերմարկետներում սկսել են գնորդին 10 դրամով վաճառել պոլիէթիլենային տոպրակները` բնապահպանական հիմնավորումներով։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խնդրի մասին խոսել են Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանության ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը։
Արմեն Պողոսյան. Վճարովի տոպրակներ

Արմեն Պողոսյանը նշեց, որ տոպրակի իրական արժեքը 1 դրամից պակաս է, սակայն տնտեսվարողը դա վաճառում է հատով` 10 դրամով։ Եթե դրա վաճառքի մի մասը գնա էկոլոգիական խնդիրներին, նրա խոսքով, կլինի լավագույն տարբերակը, բայց սպառողի նկատմամբ դա խաբեություն է։

Արևիկ Մկրտչյանն էլ նշեց` այն տնտեսվարողները, որոնք 10 դրամ են հավաքում, թող որդեգրեն այնպիսի կորպորատիվ սկզբունքներ, ինչպես, օրինակ, տարեկան մի քանի անգամ ծառատունկ անցկացնելն է։ Նրա խոսքով` եթե 10 դրամը հավաքվի և դառնա մեկ ծառ, ապա ինքը համաձայն է։

Լրահոս
0