Վանում վիրավորների թիվը հասել է 27-ի

© AFP 2023 / BULENT KILIC / AFP / Полиция Турции
Полиция Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 27-ի, գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը հայտարարել է, որ ահաբեկչության թիրախը եղել է իշխող կուսակցության մասնաճյուղի շենքը:

Նշենք, որ այս առավոտ Վանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի արանքում գտնվող փողոցում մեքենա է պայթել: Մեքենան կանգնած է եղել ավտոկանգառում, որտեղ մեծ թվով մարդիկ են եղել:

Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները:

 

Լրահոս
0