Արծրուն Հովհաննիսյանը զսպվածության կոչ է անում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի պաշտոնից ազատվելու և նոր պաշտոնում նշանակվելու շուրջ ծավալված խոսակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո լուրեր պտտվեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես լքելու է պաշտոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս թեմայի վերաբերյալ գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»,- գրել է Հովհաննիսյանը։

 

 

Լրահոս
0