Կարեն Կարապետյանը երջանկություն է խոստանում

© ParliamentКарен Карапетян в Национальном Собрании РА
Карен Карапетян в Национальном Собрании РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարց ու պատասխանին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ-ում նորանշանակ վարչապետին ուղղված առաջին հարցը վերաբերում էր կառավարության խոստացած փոփոխությունների ծրագրին:

«Ես հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր, և առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը»,- ասաց վարչապետը՝ խորհուրդ տալով արագ փոփոխությունների չսպասել:

Կարեն Կարապետյանը նշեց, որ պատրաստ են օգտվել նաև նախորդ կառավարության ծրագրից, իսկ կառավարության կազմը ընտրվելու է «մաքսիմալ պրոֆեսիոնալ» սկզբունքով:

Կարապետյանը խոստացավ, որ «ստեղծագործ, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է իրեն երջանիկ զգա», իսկ թե ինչ քայլեր են արվելու դրա համար, կառավարության ղեկավարը խոստացավ ներկայացնել ավելի ուշ:

 

Լրահոս
0