«Նաիրիտի» հերթական գործարքն անհանգստացնում է նոր վարչապետին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նորանշանակ վարչապետը ծանոթ չէ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ու հերթական գնորդի առաջարկություններին, բայց անհանգստացած է սպասվող գործարքից:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ պոտենցիալ գնորդի ներկայացրած ծրագրին: Այս մասին նա այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Բայց ինձ անհանգստացնում է, որ ներդրողը գալիս է, հայտարարություններ անում, չունենալով հստակ բիզնես ծրագիր»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ սա արդեն 4-րդ նման փորձն է, որ նաև բացասական հետևանքներ է ունենում բյուջեի համար:

«Հերթական փորձը՝ փողը դնել մի բանի մեջ, որ գուցե ապագա չունի, կարծում եմ այս պահին չափից դուրս ռիսկային է»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ չի հիշում, թե ներդրողներից որևէ մեկը «Նաիրիտը» վերագործարկելու մասին հայտարարություն անելուց առաջ ՀՀ-ից տեղեկատվություն պահանջեր գազի գնի կամ այլ ռիսկերի ու գործոնների մասին:

Այդուհանդերձ, վարչապետը խոստացավ ծանոթանալ նոր ներդրողի ներկայացրած առաջարկներին ու քննարկել հարցը նրա հետ: Ավելին, ըստ Կարեն Կարապետյանի, առաջիկայում արդեն հանդիպում է նշանակված ներդրողի հետ:

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը ջանք չի խնայի «Նաիրիտի» համար

Հիշեցնենք, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տևական ժամանակ բանակցություններ է վարում ոլորտում հայտնի մի շարք խոշոր ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումներից մեկի հետ: Ըստ նույն աղբյուրի` անցած շաբաթ գործարանի տեխնիկական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել և հանդիպել կոնսորցիումի պատվիրակությունը։

ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր տարածաշրջանում։ 2006թ.-ին «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rhinoville Property կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ 2010թ.-ի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

Լրահոս
0