00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ոգեշնչման աղբյուր է դարձել ամերիկացու բացահայտումների համար

© Sputnik / Asatur YesayantsДэвид Керанс в гостях у радио Sputnik Армения
Дэвид Керанс в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից Ամերիկայի ուսումնասիրության ոլորտի վերլուծաբան, պատմության դոկտոր Դևիդ Քերանսը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմեց նախընտրական քարոզարշավում ունեցած մասնակցության և Քլինթոնի օգտին արված էլեկտրոնային կեղծիքների մասին։

Դոկտոր Քերանսը Հայաստան է ժամանել անձնական գործերով։ Նա լրջորեն զբաղվում է շախմատով և ցանկանում է Հարավային Կովկասի երկրներում զբոսաշրջային ուղիներ ստեղծել այդ խաղի սիրահարների և պրոֆեսիոնալների համար։ Շախմատային պարտիաների մասին խոսակցությունը վերածվեց դեմոկրատների թեկնածուի ներքաղաքական ընտրությունների բացահայտումների։ Նա սենատոր Սանդերսի կողմնակիցն է, որը փրայմերիզում (ԱՄՆ-ում՝ ընտրողների սկզբնական ժողով) սկանդալային կերպով առաջ է անցել Հիլարի Քլինթոնից։

Քլինթոնյան ցանցահեններ

ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն, որը հովանավորների չի դիմել, Բերնի Սանդերսն է։ Նա շեշտը դրել էր միայն հասարակ հայրենակիցների համակրանքի վրա։ Այդ հանգամանքն էլ ազդել է դոկտոր Քերանսի (երդվյալ «կանաչի») որոշման վրա, որպեսզի նա ընտրությունների ժամանակ դառնա դեմոկրատական կուսակցության անդամ և ընդգրկվի Վերմոնտ նահանգի սենատորի թիմում։ «Միայն Նյու Յորք նահանգում ապրիլի կեսին մենք կարողացել ենք կազմակերպել 3 000 100 000 հեռախոսազանգ, որպեսզի ընտրողներին համոզենք քվեարկել Սանդերսի օգտին։ Դա առանցքային պահ էր։ Բնակչության ակտիվությունը հասել էր առավելագույնի։ Մեզ թվում էր, թե կարող ենք հաղթել համակարգին, որը գրեթե անսասան է և գերհարուստներին աջակցելու քաղաքականություն է վարում»,- ասում է Դևիդ Քերանսը։

Надпись Google на портрете Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Փորձագետներ. Google–ը մանիպուլյացիայի է ենթարկում միլիոնավոր մարդկանց` հօգուտ Քլինթոնի

Բայց Սանդերսը դուրս է մնացել պայքարից` փրայմերիզի ընթացքում հավաքելով 45 տոկոս։ Փորձագետների գնահատականներով` հրապարակված տվյալները շատ կասկածելի են։ Ընտրությունների արդյունքները զգալիորեն շեղվել են էքզիթ-փոլերի տվյալներից։ Sputnik Արմենիայի խոսքով` նույնիսկ կազմակերպության ղեկավարը, որը հետազոտություն է անցկացրել, չի կարողացել բացատրել, թե ինչու է այդպես եղել։

Փորձագետները սահմանել են, որ ամենամարդաշատ ընտրատեղամասերում շեղումները զարմանալիորեն արագ են աճել և կտրուկ տարբերվել են նախկինում ստացած թվերից։

«Խոսքը վերաբերում է հաքերների կեղծած էլեկտրոնային արդյունքներին, որոնք վերաբերում են առանձին նահանգներին ու այն տեղամասերին, որտեղ հաշվողական մեքենաները որևէ կերպ չեն ստուգվում, որտեղ չկան թերթիկներ»,- ասաց դոկտորը։

Նրա խոսքով` առանձին նահանգներում արդյունքները 10 տոկոսով կեղծվել են հօգուտ Քլինթոնի։ Չի կարելի պնդել, որ նա բացահայտ ղեկավարել է այդ գործընթացը։ Բացառված չէ, որ հենց Քլինթոնն այդ մասին ոչինչ չգիտի։ Ակնհայտ է, որ մեքենաներն այնպես են ծրագրավորվել, որ Սանդերսի օգտին ամեն քվեին բաժին է ընկել 0,8, իսկ Քլինթոնի օգտին` 1,2։ Հենց այստեղից էլ անհեթեթ թվեր են ստացվել` 57 111, 007։

Սանդերսի կողմնակիցները պարզել են, որ իշխանության մարմինները չեն հսկում ընտրություններում օգտագործվող ծրագրային ապահովումն ու էլեկտրոնային սարքերը։ Տեխնիկան գտնվում է մասնավոր կառույցների ենթակայության տակ, որոնք ապահովում են այն սոֆթով։

Ամենուրեք նույն իրավիճակն է, բացի մեկ նահանգից` Օկլահոմայից։ Միայն այնտեղ են իշխանությունները պահել ծրագրային ապահովումը ստուգելու իրավունքը։ Ի դեպ, այնտեղ Սանդերսը համոզիչ հաղթանակ է տարել։ «Մենք ուղղակիորեն չենք կարող մեղադրել Քլինթոնին, բայց նա միշտ լռում է, երբ կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացը։ Նա կատարվածն ընդունում է որպես Աստծու պարգև, իսկ դա արդեն շատ բանի մասին է խոսում»,- ասաց Քերանսը։

Նոմենկլատուրային Ամերիկան

Դոկտորն ասում է, որ գիտական ոլորտի շատ ներկայացուցիչների պես ինքն էլ է խաչ դրել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։ Արդյունքները ցինիկաբար կեղծվում են, կուսակցությունները լիովին կախված են իրենց հովանավորներից, և այդ ամենի դեմ պայքարելն անիրական է։

Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Այս անգամ կին, հաջորդը` միասեռական. «Goօgle»–ն ընտրում է նախագահին

Նրա կարծիքով` ԱՄՆ-ն կորցնում է վստահությունը չափման շատ համակարգերում։ Այդ փուլի ընտրական գործընթացի ընթացքում նկատվել է, որ ԶԼՄ-ները համաձայնության են եկել դեմոկրատական վերնախավի հետ։ Մասնավորապես, WikiLeaks-ը հսկայական քանակությամբ փաստաթղթեր է թողարկել առաջատար ԶԼՄ-ների հետ ունեցած կապերի մասին, որոնցում Սանդերսը ներկայացված է վատ լույսի ներքո և թաքցրած են Քլինթոնի սխալները։ Մինչ այդ Ռոյթերսը չափել է ԶԼՄ-ների նկատմամբ բնակչության վստահության մակարդակը։ Արդյունքը` ընդամենը 6 տոկոս 100-ից։

«Նախկինում Ամերիկայի պատմության մենք ուշադրություն ենք դարձրել հասարակական և արհմիութենական կազմակերպությունների առաջնորդների կարծիքին, որոնք իրականացրել են ժողովրդական հսկողության գործառույթներ, բայց հիմա նրանք նույնպես կաշառված են, և ստացվում է, որ երկրի ներսում ստեղծվել է նոմենկլատուրային համակարգ»,- ասաց գիտնականը։

Մտածողության էվոլյուցիա

Դոկտոր Քերանսը համոզված է, որ ԱՄՆ-ում հասկանում են ներկա քաղաքական համակարգի ոչ պիտանի լինելն ու քաղաքական գործիչների և հարուստների անպատժելիությունը։

Ավելի շատ մարդիկ են հասկանում, որ երկիրը շարժվում է եթե ոչ դեպի ճգնաժամ, այլ կարիքի, սթրեսի և անկայունության վիճակ։ «Նախկինում Ամերիկայում սոցիալական շարժի, ստորին խավից բարձրին անցնելու հավանականությունն ավելի բարձր էր։ Ճակատագիրը քո ձեռքում էր։ Իսկ հիմա հնարավորություններն ավելի քիչ են, քան Եվրոպայում։ Հարուստ ամերիկացու ֆիզիկական առողջության մակարդակն ավելի ցածր է, քան միջին խավի անգլիացու։ Շուկան իր գործն արել է. հասարակությունից բացառել է բնակչության այն կեսին, որը չի կարողանում օգտագործել իր մտավոր ուժերը։ Դա արդյունավետ չէ։ Երիտասարդությունը գիտակցել է դա։ Մենթալիտետի արմատական փոփոխություն է իրականացվում»,- ասաց Քերանսը։

Նրա խոսքով` երկիրը մինչև հիմա հիմնվում է համալսարանական համակարգի վրա, որը «պայծառ գլուխներ» է ներգրավում ամեն տեղից, այդ թվում` Հայաստանից։ Նրանք մնում են ԱՄՆ-ում։ Աճում է այլընտրանքի առկայության գիտակցությունը։ Շատ առումներով այդ հարցում դեր է խաղում պրոֆեսորական կազմը, որն ազդում է մտածողության փոփոխության վրա։ Դրանք իրազեկ մարդիկ են, որոնք կարող են երիտասարդությանը հաղորդել իրենց արժեքները։ ԱՄՆ-ում այժմ կա համալսարանական համակարգի 700 000 դասախոս։

«Նախորդ սերունդների մեծ մասն իր համար կարևոր է համարել նյութական արժեքը` «ես ցանկանում եմ հարստանալ և ապահովել ինձ»։ Այդպես մտածող մարդկանց թիվն աճել է 30-ականների կեսերից, երբ մեծ դեպրեսիա էր։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում արժեքները կտրուկ փոխվել են։ Հիմա երիտասարդությունը հարում է այլ քաղաքականության, որտեղ մենք պետք է աջակցենք միմյանց, որպեսզի բոլորը գոնե նվազագույն կերպով ապահովված լինեն»,- ասաց Քերանսը։

Լրահոս
0