Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ատամնաբուժական հարկադրված հարկի հետևանքները

© SputnikАртем Азизян
Артем Азизян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի քանի տարի առաջ Հայաստանում ընդունված նոր օրենքով հարկ սահմանվեց յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար, ինչն անչափ բարդացրեց ատամնաբույժների խնդիրը։ Բժիշկ–ատամնաբույժ Արտյոմ Ազիզյանը Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում խոսում է «ատամնաբուժական» հարկի ու դրա հետևանքների մասին։
Արտյոմ Ազիզյան

Բժիշկներն իրենց եկամտի զգալի մասը տրամադրում են տեխնիկայի թարմացմանն ու մասնագիտական վերապատրաստմանը, այդ ամենին գումարվում է նաև յուրաքանչյուր աթոռի դիմաց պետությանը վճարվող գումարը։ Այդուհանդերձ այսօր Հայաստանում շատ ավելի մատչելի են ատամնաբուժական ծառայությունները, քան աշխարհի մյուս երկրներում։

Արտյոմ Ազիզյանի խոսքով` աշխարհից հետ չմնալու համար հայ բժիշկները ստիպված են լինում նորանոր սարքավորումներ գնել, սակայն նա ընդգծում է մի կարևոր փաստ.

«Աշխարհի առաջատար ֆիրմաներից յուրաքանչյուրն իր ձևով է պատրաստում նյութերը, սարքավորումները, իմպլանտացիոն համակարգերը։ Չես կարող գնել մեկ գործիք և դրանով մի քանի իմպլանտ տեղադրել։ Ամեն ինչ բարձր գին ունի։ Քանի որ արտասահմանում ատամնաբուժական ծառայությունները բարձր գներ ունեն, բնականաբար այդ նյութերն ու գործիքները գնելն էլ մեծ խնդիր չէ նրանց համար, բայց մենք նույնպես ստիպված ենք գնել այդ նույն գնով»։

Լրահոս
0