Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշու՞ն է, թե՞ ամառ. եղանակը դեռ կտաքանա

© PhotolureЗаруи Петросян
Заруи Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Աշնան շունչն արդեն զգացվում է. օդի ջերմաստիճանը նվազել է 5-6 աստիճանով։ Արդյո՞ք պետք է հրաժեշտ տալ ամռանը, թե դեռ շուտ է։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խոսում է առաջիկա օրերի եղանակի մասին։
Զարուհի Պետրոսյան

«Բնականաբար եղանակային փոփոխություններ կլինեն, բայց պետք չէ ասել, որ այս փոփոխությունը կտրուկ մոտեցնում է աշնանը»,- ասաց նա` նշելով, որ ցանկացած փոփոխություն ցանկացած եղանակային պայմաններում լինում են. նույնիսկ ամռանը օդի ջերմաստիճանը կարող է 10-12 աստիճանով նվազել։

Նրա խոսքով` Հայաստանի տարածք հասնող ցիկլոնը կանցնի մեր տարածաշրջանով, և երկու-երեք օր շարունակ հանրապետության տարածքում տեղումներ կլինեն։

Զարուհի Պետրոսյանի խոսքով` տեղումները կշարունակվեն մի քանի օր, սակայն սեպտեմբերի 18-ի ցերեկային ժամերից արդեն օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, և չի բացառվում, որ սեպտեմբերի 20-ին, 21-ին Երևանում հասնի 33-34 աստիճանի։

 

Լրահոս
0