Արթուր Դավթյան. Հայաստանը նոր գլխավոր դատախազ ունի

© PHOTOLUREАртур Давтян
Артур Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու ՀՀ նախագահի առաջարկին:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն 97 «կողմ», 3 «դեմ» ձայնով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց Արթուր Դավթյանի թեկնածությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, ինչպես և նախապես հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ դատախազի թեկնածուի ընտրությանը մասնակցել է 103 պատգամավոր: 103 քվեաթերթիկից 3-ը համարվել է անվավեր:

Արթուր Դավթյանը 37 տարեկան է, ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մասնագիտական կրթություն է ստացել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում:

Դատախազության համակարգում աշխատում է 2006թ-ից. նախ որպես ՀՀ ԳԴ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ապա՝ մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, իսկ 2008-2012թթ-ին՝ նույն վարչության պետի տեղակալ: Այդ տարիներին մասնակցել է 2008-ի մարտի 1-ի գործով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման գործընթացին:

2012թ-ին Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-ին՝ Երևան քաղաքի դատախազ, 2016թ հունիսի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Իսկ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո՝ ԳԴ ժամանակավոր պաշտոնակատար:

 

Լրահոս
0