00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ու Հայաստանը հիացրել են Միխալկովին

© Sputnik / Asatur YesayantsАртем Михалков
Артем Михалков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» նախագծի շրջանակում Երևան է ժամանել ռուս անվանի ռեժիսոր Արտյոմ Միխալկովը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Հայաստանի հետ կապող շղթայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուս կինոռեժիսոր Արտյոմ Միխալկովին Հայաստանի հետ կապող օղակները շատ են, օրինակ` այն, որ մանկության ընկերներից մեկը հայ է։

Արտյոմն առաջին անգամ է Հայաստանում, շատ է ուզում ծանոթանալ այս հինավուրց երկրին ու մշակույթին։

«Ինձ Հայաստանի հետ շատ բան է կապում։ Մտերիմ ընկերս (Կիրիլ Շանշիև-Շանշիյան) հայ է, մասնակցել է իմ ռեժիսորական դեբյուտի ստեղծմանը։ Այնպես է ստացվել, որ այս կինոնկարի ստեղծմանը շատ հայեր են մասնակցել։ Ֆիլմը նկարել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում»,- Sputnik Արմենիային ասաց Միխալկովը։

Այս տարվա փետրվարին տեղի է ունեցել Միխալկովի առաջին գեղարվեստական ֆիլմի` «Խաղադրույք սիրո վրա» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Այժմ հայ հանդիսատեսը նույնպես կարող է դիտել ֆիլմը։

«Ինձ թվում էր, որ եթե չգամ Հայաստան, մեծ սխալ գործած կլինեմ։ Հիմա Ռուսական կինոյի շաբաթվաի շրջանակում կցուցադրվի «Խաղադրույք սիրո վրա» ֆիլմը։ Դա առիթ դարձավ, որ ես գամ Հայաստան։ Իսկույն արձագանքեցի կազմակերպիչների առաջարկին»,- ասաց Միխալկովը։

© Sputnik / Asatur YesayantsԱրտյոմ Միխալկով
Артем Михалков - Sputnik Արմենիա
Արտյոմ Միխալկով

Ի դեպ, նրա ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը։ Ռեժիսորը հույս ունի, որ ռուսական և հայկական կինոն իրար կապող պատմությունը հետագայում շարունակություն կունենա։

«Աշխարհում կան շատ հիանալի հայ կինոռեժիսորներ, որոնք հոյակապ ֆիլմեր են նկարում։ Ինչո՞վ է պայմանավորված։ Չգիտեմ։ Պարզապես հայ ազգը շատ մշակութային է, հետաքրքիր, կիրթ։ Կան Հայաստանի հետ համագործակելու մտքեր, բայց տվյալ պահին մենք մի սցենար ենք մշակում։ Եթե ստացվի, ապա դերերից մեկի համար անպայման հայ դերասանի կվերցնեմ»,- ասաց Միխալկովը։

Խորհրդային տարիներին գրեթե բոլոր ֆիլմերում տարբեր ազգությունների դերասաններ էին խաղում։ Այն հարցին, թե արդյո՞ք ժամանակակից կինեմատոգրաֆիստներն ունեն այդ մշակույթը վերականգնելու և մեկ հարթակում բազմազգ դերասանների մեկտեղելու ցանկություն, Միխալկովը պատասխանեց, որ նման միտում արդեն կա։

Съемки фильма Сарика Андреасяна История одного землетрясения в Гюмри - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմի հերոսները խոսում են Գյումրու բարբառով

«Կարծում եմ, որ հիմա էլ է այդպես, օրինակ` «Ակցենտով սեր» ֆիլմը։ Նման ֆիլմերը թեև շատ չեն, բայց միավորում են մեր ժողովուրդներին։ Դրանք սիրո, ներկայի, հույսի մասին են»,- ասաց Միխալկովը։

Ռեժիսորի խոսքով` որքան սերտ լինի հայ-ռուսական համագործակցությունը, այնքան հաճախ կծնվեն նոր գլուխգործոցներ և նախագծեր։

«Շփում կլինի, ավելի շատ այցելելու հնարավորություն։ Այնպես որ, հրավիրեք»,- ժպտաց նա։

Արտյոմը նաև պատասխանեց այն հարցին, թե որոնք են հետխորհրդային շրջանի կինոյի գլուխգործոցները։

«Ֆիլմերը գլուխգործոց են դառնում որոշ ժամանակ անց։ Դրանք չեն կարող միանգամից նշանակալի դառնալ կինեմատոգրաֆում։ Կան կինոնկարներ, որոնք նկարվել են վերջին տարին և ինձ դուր են գալիս, տրամադրություն են բարձրացնում։ Կարծում եմ, որ դեռ կծնվեն գլուխգործոցներ»,- ասաց նա։

Հայաստանն արդեն հասցրել է տպավորել Միխալկովին։

«Երբ մենք մեկնում էինք Մոսկվայից, արդեն ցուրտ էր։ Թռիչքի ժամանակ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես Նիցցա եմ մեկնում, որովհետև բոլորը գեղեցիկ էին, տոնական տեսքով։ Հայաստանում զգացի, որ ամառը դեռ չի ավարտվել։ Իսկ Մոսկվայում արդեն աշուն է։ Այստեղ տաք է, և ինձ դա շատ է դուր գալիս։ Ես արձակուրդս կանցկացնեմ հենց այստեղ`Հայաստանում»,- ասաց նա։

Այն հարցին, թե կարող է Հայաստանի եղանակը և հենց երկիրը ոգեշնչել նոր գաղափարների, ռեժիսորը դրական պատասխան տվեց։

«Ես նոր եմ ժամանել, պետք է հարմարվեմ կլիմային, հունի մեջ ընկնեմ, և բոլոր միջոցառումները, որոնք կանցկացվեն այստեղ, դրական լիցքեր կհաղորդեն։ Բացառված չէ, որ նոր պատմություն ծնվի թղթի վրա, կինոյում, իսկ հետո արդեն` ձեզ մոտ»,- ասաց Արտյոմը։

Արտյոմ Միխալկովը հայտնի ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի որդին է։

Լրահոս
0