Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է

© Oneterry Aka Terry Kearney/FlickrРуины Античного Амфитеатра в Греции
Руины Античного Амфитеатра в Греции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժողովրդավարությունը և՛ նպատակ է, և՛ միաժամանակ զարգացում ապահովելու անհրաժեշտ միջոց` ի շահ ողջ մարդկության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժողովրդավարության միջազգային օրը (International Day of Democracy) սահմանել է 2007 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում (բանաձև A/RES/62/7), և ամեն տարի այն նշվում է սեպտեմբերի 15-ին:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Այդ ամսաթիվը նվիրված է նոր և վերականգնվող ժողովրդավարությունների առաջին միջազգային կոնֆերանսի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին: Այս մասին հայտնում է calend.ru-ն։

«Ժողովրդավարություն» բառը ծագում է հին հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից և թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն»։

Ժողովրդավարությունը հիմնված է ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա և սերտորեն կապված է իրավակարգ ապահովելու և մարդու հիմնական ազատությունների ու իրավունքների իրականացման հետ։ Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է ունիվերսալ արժեքների և սկզբունքների շարքը։

Ժողովրդավարության միջազգային օրը սովորաբար անցկացվում են տարբեր լուսաբանող միջոցառումներ` դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, ինչպես նաև այդ թեմայով տպագրվում են տեղեկատվական նյութեր:

Լրահոս
0