Խթանիչներ թե դեղորայք. բռնցքամարտիկ Ալոյանին կարող են զրկել օլիմպիական մեդալից

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМиша Алоян (Россия)
Миша Алоян (Россия) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի օլիմպիադային արծաթե մեդալ նվաճած ռուս բռնցքամարտիկ Միշա Ալոյանը ընդգրկվել է խթանիչներ օգտագործած մարզիկների հաքերական ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիադային արծաթե մեդալ նվաճած Ռուսաստանի հավաքականի կազմում մինչև 52 կգ քաշային կարգում հանդես եկող փորձառու բռնցքամարտիկներից մեկը` Միխայիլ Ալոյանն, ընդգրկվել է արգելված դեղամիջոցներ օգտագործող կասկածյալների ցուցակում։

Այդ տեղեկությունը հայտնել է Fancy Bears հաքերական խումբը, որը կոտրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության ADAMS հակադոպինգային համակարգի տվյալների բազան։

Հրապարակված փաստաթղթերում ընդգրկվել է դոպինգ օգտագործած 25 աթլետի անուն, որից 14-ը մեդալակիր է դարձել։ Ցուցակում Ալոյանը Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է, գրում է championat.com-ը։

Լրահոս
0