Շավարշ Քոչարյան. «Ձեզ չի հաջողվի վիրավորել ինձ»

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանին տրվող «դրսի կադր» անվանն ու փոխնախարար չվերանշանակվելու դեպքում իշխանությունից ընդդիմություն անցնելու` իրեն վերաբերող խոսակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում` ի՞նչ է նշանակում «դրսի կադր», եթե նորանշանակ վարչապետը ՀՀ քաղաքացի է։ Առավել քան տարօրինակ է համարում այն զարմանքը, թե ինչպես կարող էր վարչապետի պաշտոնը ստանձնել հանրապետականի ճամբարից դուրս գտնվող անձը։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. «Դրսից բերված» Կարեն Կարապետյանն ու հարսանիքից խուսափող նախկին վարչապետը

«Ի՞նչ է նշանակում` հանրապետական չի, եթե ժամանակին հանրապետականի ցուցակով էր Երևանի քաղաքապետ ընտրվել»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե փոխնախարար չվերանշանակվելու դեպքում հնարավո՞ր է` Քոչարյանն իշխանությունից կրկին անցում կատարի ընդդիմություն, Շավարշ Քոչարյանը խուսափողական պատասխան տվեց։

«Ձեզ չի հաջողվի վիրավորել ինձ, ես իմ կենսագրության ու գաղափարների համար եմ պատասխանատու, բայց ոչ ձեր առջև»,- պատասխանեց նա։

Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել է, որ կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում։

Լրահոս
0