Երեք Հայաստան. Սարյանի դրոշն ու Վազգեն Սարգսյանի վերջին հրամանը

© Sputnik / Aram NersesyanНациональный архив. Деньги Первой армянской республики
Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Երեք միանման և միաժամանակ այդքան տարբեր հայկական պետություններ փաստաթղթերի և լուսանկարների տեսmով կներկայացվեն երկրի ազգային արխիվի ցուցասրահում։ Հանդիսատեսին կցուցադրեն 1918-2016 թվականներն ընկած մի ամբողջ դարաշրջան։

Հայաստանի ազգային արխիվում անցուդարձ է։ Հարկերով բարձրանում ու իջնում են արխիվային փոշոտ փաստաթղթերն ու լուսանկարները «գրկած» մարդիկ, իսկ միջանցքում առավոտվա սուրճի բույրն է զգացվում։ Ամբողջ արխիվը նախապատրաստվում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական ցուցահանդեսին։

Առաջին հանրապետությունը

Հայաստանի առաջին հանրապետությունը, որքան էլ տարօրինակ լինի, հռչակվել է ոչ թե Երևանում, այլ Թբիլիսիում՝ 1918 թվականի մայիսի 28-ին։ Պատմաբաններն այդ փաստը բացատրում են նրանով, որ այդ ժամանակ Թբիլիսին Անդրկովկասի վարչական կենտրոնն էր, որտեղ կենտրոնացած էր հայ մտավորականության մեծ մասը։

Միայն երկու ամիս անց նոր հռչակված հայկական հանրապետության կառավարությունը տեղափոխվում է Երևան։

Ցուցանմուշների շարքում պահպանվել է անկախ Հայաստանի կառավարության առաջին շենքի լուսանկարը, որի տակ այն ժամանակվա նախարարների անուններով փաստաթուղթ կա։ Ժպիտ է առաջացնում «արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է» գրությունը։ Գրառումների կողքին դրոշի պատկերով նկար է։

© Sputnik / Aram NersesyanԱզգային արխիվ
Национальный архив. Проект флага художника Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Ազգային արխիվ

«Այսպես, բազմագույն է պատկերել դրոշը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը», — պարզաբանում է Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը։

Դրոշի կողքին տեղակայված են առաջին հանրապետության ժամանակաշրջանում թողարկված հայկական առաջին թղթադրամները։ Դրանք «բոն» էին կոչվում և թողարկվել էին Թբիլիսիում, քանի որ այն ժամանակ Հայաստանում տպագրական հաստոց չկար։

«Սա ամբողջ ցուցահանդեսի միայն մի փոքր մասն է։ Մենք որոշեցինք մարդկանց ցույց տալ ամենակարևորը՝ այն, ինչը բնութագրում էր այն ժամանակաշրջանը», — ասում է Ավագյանը։

Խորհրդային Հայաստանը

Առաջին հանրապետությանը հաջորդեց Խորհրդային Հայաստանն՝ իր ամբողջ զարթոնքով։ Այստեղ են ինչպես ներկա մետրոպոլիտենի առաջին գծագրերը, այնպես էլ հայտնի եռյակի` նկարիչ մարիտիրոս Սարյանի, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի և գրող Եղիշե Չարենցի ձեռագրերը։

«Սարյանի այս նկարը, Մելիքյանի նոտաները և Չարենցի բանաստեղծությունը թողել էին ամսագրի մեջ՝ Այղր լճի հիդրաէլեկտրակայանի բացման օրը», — պարզաբանեց Ավագյանը։

 

Այստեղ կարելի է տեսնել Հայաստանի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի՝ 1963 թվականին Մոսկվա գրված նամակը, որտեղ նա խնդրում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մաս ճանաչել։

© Sputnik / Aram NersesyanԱզգային արխիվ
Национальный архив. Паспорт Католикоса Армении Гарегина Саркисяна - Sputnik Արմենիա
Ազգային արխիվ

«Մենք նաև ներկայացրել ենք խորհրդային հայ կուսակցական գործիչներ Անտոն Քոչինյանի և Բադան Մուրադյանի «կենտրոնին» ուղղված նամակը, որում նրանք թույլտվություն են խնդրում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնել», — ասաց Ավագյանը։

Այդ թեմային է անդրադառնում նաև գրող Վրթանես Փափազյանը, որը Կաթողիկոս Գևորգ IV-ին խնդրում է աջակցել, որպեսզի ապրիլի 21-ը (այժմ ապրիլի 24-ը) օրացույցում նշեն որպես սգո օր։

Անկախ Հայաստան

Առաջին հանրապետության դեմ դիմաց տեղակայված է Անկախ Հայաստանին նվիրված ցուցանմուշ։ Տպավորություն է ստեղծվում, կարծես խորհրդային ժամանակաշրջանը կամուրջ է նրա միջև ինչ կար, ու ինչ ունենք այսօր։

© Sputnik / Aram NersesyanԱզգային արխիվ
Архивные фотографии. Национальный архив - Sputnik Արմենիա
Ազգային արխիվ

«Սա վերջին հրամանն է, որը ստորագրել է Վազգեն Սարգսյանը մահից երկու ժամ առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանի դեպքերի օրը», — ցույց է տալիս Ավագյանը։

Կողքին Հայաստանի երեք նախագահների (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ժամկետանց անձնագրերն են և տարբեր բնույթի փաստաթղթեր, այդ թվում՝ թվագրված 2015 թվականով ։

Հայկական պետականությանը նվիրված և Հայաստանի 98-ամյա ժամանակաշրջանի հիմնական պահերը ներկայացնող ցուցահանդեսը այցելուների համար կգործի 30 օր։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала