ՀԱԿ. վարչապետի փոփոխության նպատակը պոզիտիվ ֆոն ապահովելն է

© Sputnik / Арам Нерсесян Левон Зурабян
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր չցանկացավ գնահատականներ տալ նորանշանակ վարչապետին՝ առաջարկելով սպասել նրա թիմի ձևավորմանն ու գործունեության 100 օրվա ամփոփմանը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չցանկացավ վաղաժամ գնահատականներ տալ նորանշանակ վարչապետի գործունեությանը, բայցևայնպես որոշ գնահատականներ հնչեցրեց «կոռումպացված համակարգում փոփոխություններ անելու վարչապետի հնարավորությունների մասին»:

Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
ՀՀԿ. վարչապետը դեղատոմս ունի

«Ով էլ դառնա վարչապետ այս միջավայրում, երբ ռեժիմը հիմնված է մենաշնորհների, ապօրինի արտոնությունների վրա, եթե փորձի ապամոնտաժել այդ համակարգը, դա կնաշանակի վերջ ռեժինմին, ու, բնական է, որ դա հնարավոր չէ: Այնպես որ, մենք սպասելիքնր չունենք, մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է հիմնովին փոխել արատավոր քաղաքական ու տնտեսական համակարգը»,- ասաց պատգամավորը:

Զուրաբյանը նաև կարծիք հայտնեց, որ նոր վարչապետը ևս շարունակելու է այն արատավոր գիծը, որն այս իշխանության հիմնաքարն է: Խոսքը, ըստ պատգամավորի, մենաշնորհների մասին է:

Նման եզրակացության համար հիմք է ծառայել նշանակման առաջին իսկ օրն ԱԺ-ում Կարեն Կարապետյանի արած հայտարարությունը, թե մենաշնորհը վատ է, եթե ձևավորվել է ադմինիստրատիվ ռեսուրսներով, իսկ եթե ձևավորվել է մրցունակ միջավայրում, ապա բնական է:

Мгер Шахгельдян, Алексей Мартынов и Александр Гусев - Sputnik Արմենիա
«Հայկական վերածնունդը» չի շտապում գնահատել վարչապետի փոփոխությունը

Լևոն Զուրաբյանն անդրադաձավ նաև նորանշանակ վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որի համաձայն տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

«Եթե իշխանությունն է ասում ուրեմն այն արդեն աղետալի վիճակում է»,- ասաց Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ երբ իրենք էին այդ գնահատականը տալիս, իշխանություններն անդադար հերքում էին իրողությունը:

Ինչ վերաբերում է վարչապետի փոփոխության հարցին, Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ դրա նպատակը մինչև ընտրությունները ինչ-որ պոզիտիվ ֆոն ապահովելն է, քանի որ, նրա խոսքով, ժողովուրդը փոփոխություններ սիրում է:

Լրահոս
0