Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ հաջորդ նիստին վերաբերող հարցերը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Совета глав МИД ОДКБ в Ереване
Заседание Совета глав МИД ОДКБ в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչը հանդիպել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Սիդորովին:

Հանդիպմանը քննարկվել է հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և դրան նախորդող՝ կանոնադրական մարմինների նիստի օրակարգերում ներառված՝ ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ պաշտպանական բաղադրիչի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններին:

 

Լրահոս
0