ՀՅԴ-ն վարչապետի պահանջկոտությունը ողջունում է, շոուները՝ ոչ

© Sputnik / Asatur Yesayants / Армен Рустамян
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ-ն վարչապետի պահանջկոտությունը ողջունում է, բայց կոչ է անում զերծ մնալ կարճաժամկետ շոուներից: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ-ն կոչ է անում զերծ մնալ կարճաժամկետ շոուներից, մեկնաբանելով ՀՀ վարաչապետի՝ կառավարության անդամներին արած նկատողությունները, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Мгер Шахгельдян, Алексей Мартынов и Александр Гусев - Sputnik Արմենիա
«Հայկական վերածնունդը» չի շտապում գնահատել վարչապետի փոփոխությունը

«Ես նրա փոխարեն զերծ կմնայի այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց մենք շարունակելու ենք աշխատել և պատասխանատվություն ենք կրում կառավարության աշխատանքի համար»,- ասաց նա՝ հավելելով. «Անձնական, անհատական մոտեցումներով երկար ճանապարհ չենք կարող գնալ, կառավարությունը թող լինի իրական քաղաքական մարմին»:

Ինչ վերաբերում է վարչապետի խիստ և պահանջկոտ լինելուն, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ողջունում են վարչապետի պահանջկոտությունը, բայց միայն՝ ընդհանուր ռազմավարության կոնտեքստում:

Լրահոս
0