Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մոլորակի վերքը սպիանում է. օզոնի պաշտպանությանն ուղղված պայքարն արդյունք է տալիս

© Photo : PanARMENIAN PhotoКарине Даниелян
Карине Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 16-ն օզոնի շերտի պաշտպանության օրն է։ Քաղաքական փոփոխությունների ֆոնին օզոնի շերտի քայքայման հարցը, կարծես թե, դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է օզոնի շերտի պաշտպանությանն ուղղված պայքարի ու այդ պայքարի դրական արդյունքների մասին։
Կարինե Դանիելյան

Բնապահպանի խոսքով` օզոնային շերտը կոչված է պաշտպանել մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքը, որովհետև այն թույլ չի տալիս, որ կենսոլորտ անցնեն մարդու և կենդանի օրգանիզմների համար վտանգավոր ռենտգենյան ու ուլտրամանուշակագույն առավել կարճալիք ճառագայթները ։

«Այն տարածքներում, որտեղ անցքեր են առաջացել, ակնհայտ է դարձել կոռելացիան, այդ տարածքներում խիստ աճում է մաշկի քաղցկեղով հիվանդացությունը։ Սակայն պետք է նշել, որ սա այն հազվագյուտ խնդիրներից է, որը մարդկությանը հաջողվել է բարեհաջող կերպով լուծել։ Մարդիկ կարողացել են այլ նյութերով փոխարինել սահմանափակ թվով գազերը` ֆրեոնները, որոնք օգտագործվել են սառնարանների և աերոզոլների արտադրության մեջ։ Եվ դրական արդյունքն արդեն ունենք»,- ասում է Կարինե Դանիելյանը։

Հայաստանն օզոնաքայքայման նյութերի փոխարինման, մասնավորապես, դրանց շարժի կարգավորմանն առնչվող որոշակի պարտավորություններ է ստանձնել` 1999թ.-ին Մոնրեալի արձանագրությունը վավերացնելով: 2006թ.-ին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` ՀՀ-ում արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները:

1994 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարել է սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի` օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտի պահպանության խնդիրը համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականները, բնապահպանները, արդյունաբերողները: 

Լրահոս
0